Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ոչ ոք այդքան չի վարկաբեկել ՀՀ-ի եվրոպական ճանապարհը, որքան Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Ֆարմանյան

«Ոչ ոք այդքան չի վարկաբեկել ՀՀ-ի եվրոպական ճանապարհը, որքան Նիկոլ Փաշինյանը»․ Սամվել Ֆարմանյան
27
Այսօր, 03:06

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ ոք հայ ժողովրդի աչքում այդքան չի վարկաբեկել Հայաստանի եվրոպական ճանապարհը, որքան Նիկոլ Փաշինյանը. ինքն իրեն փարիսեցիաբար դիրքավորելով որպես «Հայաստանը ԵՄ տանող» առաջնորդ՝ նա հայ ժողովրդի ընկալումներում ամենամեծ վնասն է հասցրել Եվրոպայի ու Արևմուտքի ընկալմանը՝ իր բերած աղետներն ու ժողովրդավարության ջունգլի բռնաբարումը անարդարացիորեն վերագրելով Արևմուտքին:
Ոչ ոք հայ ժողովրդի աչքում այդքան չի վարկաբեկել հայ-ռուսական հարաբերությունները, որքան Ռոբերտ Քոչարյանը. ինքն իրեն դիրքավորելով որպես Ռուսաստանի բարեկամ ու «Պուտինի միակ հայ ընկեր»՝ իր կերած բողկերն ու աննորմալ հակավարկանիշը ինքնաբերաբար տասնամյակներով վերածելով Ռուսաստանի հանդեպ մեր անարդարացի վերաբերմունքի:
Հ.Գ. Եթե Նիկոլն է Հայաստանը Արևմուտք ու Եվրոպա տանողը՝ հայ ժողովուրդը հաստատ կգերադասի Անտարկտիդան: Ու պատճառը հեչ Արևմուտքն ու Եվրոպան չեն՝ Նիկոլն է: Արևմուտքի փոխարեն ես Նիկոլին Բրեստից արևմուտք չէի թողնի:
Եթե Քոչարյանն է Հայաստանին Ռուսաստան տանողը՝ հայ ժողովուրդը վատահաբար կգերադասի Աֆրիկան: Ու պատճառը բացարձակ Ռուսաստանը չէ՝ Քոչարյանն է: Ես Կրեմլի փոխարեն կարգելեի Քոչարյանին Կազբեկից հյուսիս անցնել»։

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան