Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Դու պետք է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից»․ Մարգարիտ Եսայան

«Դու պետք է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից»․ Մարգարիտ Եսայան
34
Այսօր, 11:48

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՄՆԱՑ 7 ՕՐ
Դու կգնաս ընտրելու քո և քո երեխաների վաղվա օրը, քո երկրի և պետության ապագան։
Դու ՊԵՏՔ է գնաս ընտրության, որ երկիրն ազատագրվի այս թյուրիմացություններից և այս դժնդակ, օրերից։
Հա, մենք , դուք և մեր հասարակության մեծ մասը սխալվեց 2018-ին, խաբվեց, հավատաց ստերին, մանիպուլացվեց, և արդեն ութը տարի ապրում է ստի և կապիկությունների մեջ, կտոր-կտոր կորցնելով հող, տուն, հայրենիք։ Սխալները պետք է ուղղել և ուղղելու պահը հենց հիմա է՝ հունիսի 7-ին, մենք կուղղենք մեր ազգային սխալը։ Հուսամ, այլևս մենք, դուք, մեր ընտրողը երբեք չի խաբվի և էս անգամ ճիշտ ու հավասարակշիռ ընտրություն կանի՝ ընտրելով ուժեղ, անվտանգ, բարգավաճ և արժանապատիվ իր վաղվա օրը։
Հունիսի 7-ը սովորական ամառային օր չէ, դա մեր խելքի գալու, սխալներն ուղղելու և երկրին կրկին ՏԵՐ դառնալու օրն է։
Աստված մեզ օգնական․․․»։

Աղբյուրը`   Մարգարիտ Եսայան