Կիրակի, 31 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել»․ Ոսկան Սարգսյան

«Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել»․ Ոսկան Սարգսյան
49
Այսօր, 11:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի կարող ընտրություններում հաղթել
Երեկ փողոցում իմ ծանոթ, 70-ն անց բարձրագույն կրթությամբ տղամարդը, ով նույնիսկ գրքեր է խմբագրել, ասաց, որ Կիրանցից ոչ մի մետր հող չի հանձնվել Ադրբեջանին։ Հարցրի՝ երբևէ եղե՞լ ես Կիրանցում, հո գիտես, որ ես Տավուշից եմ, փաստերով եմ գրում Կիրանցի հանձնված հողերի մասին։ Մարդն իշխանության գեբելսյան քարոզչության տիպիկ զոհերից է։ Նմանները հարյուր հազարներ են, իշխանության քարոզչության հոպոպի փոշին՝ գլխներին, բանականության և խղճի մնացորդները կորցրած։ Չնայած նմանների մեծաթիվ լինելուն, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն պարտվելու են հունիսի 7-ի ընտրություններում։ Որովհետև չի կարող հայ ազգի մեծամասնությունը ստախոս, անհայրենիք, փողի համար սրբություններ ուրացող լինել։ Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն 3-րդ անգամ են քվե խնդրում, սակայն 3-րդ անգամ Հայաստանում ոչ ոք չի հաղթել համապետական ընտրություններում։ 2021թ․ հունիսի 20-ի ընտրություններում ՔՊ-ն ստացավ 660 հազար քվե, հիմա դրա կեսն է ստանալու։ Մարդիկ հոգնել են նրա անվերջ ստերից, ղժղժ ձայնից, պատասխանատվությունը և մեղքերն ուրիշների՝ «նախկինների», Ռուսաստանի, ընդդիմության վրա գցելուց։ 3-ը մեծ է 1-ից, ընդդիմադիր 3 ուժերը հաղթելու են ընտրություններում։ Պետք է պատրաստ լինել հունիսի 8-ին միասնաբար տեր կանգնելու հաղթանակին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան