«Ալենը շանթահարվում էր Աննա Գրիգորյանի խոսքերից»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա բանավեճի մասին։
Իշխանության ներկայացուցիչը իր դասական նիկոլության մեջ էր, ու դա Ալեն Սիմոնյանին հատուկ է։
Իշխանությունն ուներ նաև իր ուղեկցող «էսկորտը»՝ Շիրինյանի կուսակիցը, Բաբաջօղլուի կուսակիցը, Գուրգենի կուսակիցը, ծնելիության հետ խնդիր ունեցած Զավենովնայի կուսակիցը, ԱԱԾ-ի կողմից փախցված Սուրոյի կուսակիցը, քենիացի նարկոբարոնի կուսակիցը։
Կային նաև մի շարք մասնակիցներ, որոնք այդ տաղավար էին եկել պարզապես նկար ունենալու համար։
Հիմնական ընդդիմության դերում էին մեր Աննա Գրիգորյանը, Ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանը, Բարգավաճ Հայաստանից Արման Աբովյանը, ինչպես նաև՝ ոչ ամբողջական չափով, Միասնության Թևերից Դավիթ Անանյանը։ (Այս գործչին անարդար կերպով հաճախ զրկում էին խոսքից, դրա համար էլ գրել եմ՝ ոչ ամբողջական)։
Իրական ընդդիմադիրները բոլորն էլ լավ գործ արեցին, սակայն ակնհայտ էր, որ հիմնական ընդդիմախոսը Աննա Գրիգորյանն էր, քանի որ Ալենը բառացիորեն շանթահարվում էր նրա խոսքերից։
Եթե բանավեճը լիներ առանց ՔՊ-ի «էսկորտի» և միայն բովանդակային, հիմնական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների և իշխանության մասնակցությամբ, ապա Ալենը պլստալու ոչ մի վարկյան չէր ունենա»։

«ԱՄՆ-Իրան հակամարտության՝ օր առաջ ավարտին սպասող երկրները շատ են»․ Արտակ Զաքարյան
5503:06
«Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը»․ Վարուժան Գեղամյան
5402:06
«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան
6301:12
«ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը»․ Վարդան Ոսկանյան
7200:54
«Չեք թաղի ընդդիմադիրի ձայնը․ դուք ողորմելի եք, պարոնա՛յք իշխանապահներ»․ Լիլիթ Գալստյան
7000:24
«Ջրհեղեղից 2 տարի է անցել, սակայն Այրում կայարանի նոր կամրջի շինարարությունը չեն սկսել»․ Ոսկան Սարգսյան
5900:12
«Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի»․ Արմեն Աշոտյան
68Երեկ, 23:36
«Ապացուցել էր, որ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել. աշխատանքը կորցրեց»․ Անի Գևորգյան
131Երեկ, 23:24