«Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ»․ ԲՀԿ

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԲՀԿ նախընտրական շտաբի հայտարարությունը․ ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։
Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։
Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ իրականացված բռնությունը հարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ուստի առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին չտրվել սադրանքների, մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում և թույլ չտալ, որ ընտրական գործընթացը ստվերվի բռնության ու թշնամանքի դրսևորումներով։
Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը չպետք է այլընտրանք ունենա։
ԲՀԿ նախընտրական շտաբ»։

«Ժամանակն է հայ-ռուսական հարաբերություններում վերականգնել կառուցողական ոգին»․ Թաթուլ Հակոբյան
4703:06
«Թշնամին վստահ հայտարարում է այժմյան Հայաստանի ադրբեջանացման մասին»․ Արմենակ Դանիելյան
5402:06
«Արդյո՞ք Թրամփը «սպանել» է ԹՐԻՓ-ի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»․ Հակոբ Բադալյան
6400:12
«Ինձ մեղադրում են հայտարարագիր լրացնելու համար». Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
5900:00
«Քաղաքական հետապնդnւմների ռեկորդային ծավալի պայմաններում պետք է հիշեցնել՝ իրավունքը չի կարող նսեմացվել»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
59Երեկ, 23:30
«Արման Ծառուկյանը հրաժարվել է վերցնել Արցախի դրոշը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
304Երեկ, 23:18
«Փաշինյանի հերթական քաղաքական հետապնդումն ու հաշվեհարդարն է»․ Արտակ Բեգլարյան
66Երեկ, 23:06
«Իբրև քաղաքական գործիչ են, բայց այդպես էլ չդարձան պետական գործիչ»․ Գոհար Ղումաշյան
81Երեկ, 22:42