«Սա՞ է այն ժողովրդավարությունը, երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը՝ կիրառվում ընտրովի»․ Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ, «Սրբազան պայքար»-ի աջակից Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քիչ առաջ տեսա հերթական խայտառակությունն ու անպատժելիության ցուցադրությունը․ քաղաքական գործընթացի ժամանակ հայ կնոջ նկատմամբ բռնություն է կիրառվում, իսկ պատասխանատուները կարծես օրենքից վեր լինեն։ Եթե այդքան «հերոս» եք, ձեր ուժն ու համարձակությունը թշնամու դեմ ցո՛ւյց տվեք, ոչ թե հայ կանանց ու աղջիկների նկատմամբ։
Ո՞վ է ձեզ իրավունք տվել, ա՛յ վիժվացքներ, ձեռք բարձրացնել հայ կնոջ վրա։ Որտե՞ղ են իրավապահ մարմինները, ինչո՞ւ են լռում։ Եթե նույն արարքը կատարեր իշխանություններին անհարմար որևէ անձ, համոզված եմ՝ ժամերի ընթացքում կձերբակալվեր։
Ժողովուրդը թող տեսնի ու գնահատի՝ սա՞ է այն ժողովրդավարությունը, որի մասին տարիներ շարունակ խոսում են։ Երբ բռնությունը անտեսվում է, իսկ օրենքը կիրառվում է ընտրովի, դա արդեն լուրջ հարված է պետության հեղինակությանը և արդարության սկզբունքին։ Օրենքը պետք է գործի բոլորի համար հավասար, հակառակ դեպքում հասարակությունը լիովին կորցնում է վստահությունը պետական համակարգի նկատմամբ»։

«ԱՄՆ-Իրան հակամարտության՝ օր առաջ ավարտին սպասող երկրները շատ են»․ Արտակ Զաքարյան
5803:06
«Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը»․ Վարուժան Գեղամյան
5402:06
«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան
6401:12
«ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը»․ Վարդան Ոսկանյան
7600:54
«Չեք թաղի ընդդիմադիրի ձայնը․ դուք ողորմելի եք, պարոնա՛յք իշխանապահներ»․ Լիլիթ Գալստյան
7100:24
«Ջրհեղեղից 2 տարի է անցել, սակայն Այրում կայարանի նոր կամրջի շինարարությունը չեն սկսել»․ Ոսկան Սարգսյան
5900:12
«Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի»․ Արմեն Աշոտյան
70Երեկ, 23:36
«Ապացուցել էր, որ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել. աշխատանքը կորցրեց»․ Անի Գևորգյան
139Երեկ, 23:24