Չորեքշաբթի, 03 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԱԺ այս գումարման որակի վերաբերյալ էլ առանձնակի պատրանքներ չկան»․ Սուրեն Սահակյան

«ԱԺ այս գումարման որակի վերաբերյալ էլ առանձնակի պատրանքներ չկան»․ Սուրեն Սահակյան
42
Այսօր, 09:48

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե ինչ, նախընտրական մարաթոնին հաշված օրեր են մնացել։ Մինչև վերջին սոցհարցումներն են անցկացվում, ես էլ համարձակվեմ կանխատեսման անշնորհակալ գործի մեջ մտնել՝ կիսվելով երկու քարոզարշավների իմ փորձով։ Նախօրոք ասեմ, որ էստեղ բարդ մաթեմատիկական մոդելներ կամ ակադեմիական գիտելիք փնտրելն իմաստ չունի․ այն չկա։ Իմ կանխատեսումը բացառապես էմպիրիկ հիմք ունի՝ հաշվի առնելով քարոզարշավի ձևն ու բովանդակությունը, միջոցառումների մասսայականությունը, դրա շուրջ շարժն ու անձնական այլ դիտարկումներ։ Վերջում շատ հետաքրքիր կլինի պարզել, թե կանխատեսումներն ինչքան ռելեվանտ էին իրականությանը։
Իսկ հիմա անցնեմ դասավորությանը։ Կարծում եմ՝ 2026թ․ ընտրությունների մասնակցությունը մի քանի տոկոսով ավելին կլինի, քան 2021թ․-ին էր (49%)։ Ըստ այդմ, ՔՊ՝ 40-45%, Ուժեղ Հայաստան՝ մինչև 20%, Բարգավաճ Հայաստան՝ 4-5%, Հայաստան դաշինք՝ 6-7%, Նոր ուժ՝ 3-4%, Միասնության թևեր՝ 3-4%, Հանրապետություն՝ 2-3%, ՀՇԿ՝ 1,5-2%, ԱԺԲ՝ 1-1,5%, ԺՀԿ՝ 1-1,5%, ԲԴեմ՝ 1-1,5%, ՀԱԿ՝ 1%, ԼՀԿ՝ 1%, Ռեֆերմիստներ / Քոչարի / ՔԺԿ / ԴՕԿ / ՀՀԺՊԴ՝ մինչև 0,2-0,5%։
Առաջին երկուսի դեպքում հնարավոր ա (+/-) 3-4%-ի տարբերություն լինի, անցողիկ շեմի համար կռիվ տվողների դեպքում՝ 1-2%-ի տարբերություն, 1% քվե ունեցողների դեպքում՝ 0,5%-ի։
Ի՞նչ ենք ստանում քվեների նման բաշխվածության պարագայում։ Վատագույն սցենարի դեպքում ԱԺ կանցնեն երեք ուժ՝ ՔՊ, Ուժեղ Հայաստան, Բարգավաճ Հայաստան կուսակցություններն ու դաշինքը։ Սրանից մի քիչ լավ սցենարում ԱԺ կանցնեն հինգ ուժ՝ ՔՊ, Հայաստան, Բարգավաճ Հայաստան, Հայաստան դաշինք, Նոր ուժ/Միասնության թևեր (ինձ թվում ա՝ նրանցից մեկը, որովհետև էլեկտորատները որոշ առումով հատվում են ու մեկին գնացող քվեն մյուսի հաշվին կլինի)։
Այ, թե էս սցենարներից յուրաքանչյուրի դեպքում ոնց կբաշխվեն մանդատները, դա առանձին կինո ա, որի սցենարը կարող ա հին ու բարի գերմանական կինոները հիշեցնել։ Ամեն դեպքում, ԱԺ էս գումարման որակի վերաբերյալ էլ առանձնակի պատրանքներ չկան ու քաղաքական ներկա համակարգի (օրենքների, կուսակցությունների, կարգավորումների) պարագայում դրանք ի բնե չէին էլ կարող լինել։ Ընդամենը տեղի կունենա էն, ինչ էս կարգավորումների ու քաղաքական մտքի պայմաններում ավանդաբար տեղի ա ունենում՝ ընդդիմության լիդերությունը կփոխվի ու վերջ։
Հ․Գ․ Բոլոր պոտենցիալ նեղվողներին խնդրում եմ էս թվերը սրտին մոտ չընդունել։ Էս դասավորությունը պատկերվել ա՝ առանց հաշվի առնելու անձնական համակրանքն ու հակակրանքը։ Զուտ փորձել եմ օբյեկտիվ լինել, առանց ավելորդ պատրանքների»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան