Ուրբաթ, 05 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«ՀՀ-ում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը»․ Նարեկ և Սամվել Կարապետյաններ

«ՀՀ-ում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը»․ Նարեկ և Սամվել Կարապետյաններ
46
Այսօր, 18:48

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանն ու դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը հանդես են եկել իրենց վերջին խոստում–ուղերձով։

Նարեկ Կարապետյանը նշել է. «Այսօր ժամանակ է եկել, որ մենք ներկայացնենք մեր ամենավերջին խոստումը. այս խոստման մասին մենք ուզում էինք ձեզ տեղեկացնել ամենավերջում, որովհետև դա ամենահետաքրքիրն է աղքատության հաղթահարման համար․ Հայաստանում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության գումարը, չի վճարելու ջրի գումարը։ Դրա դիմաց այդ վճարումները անելու է Աղքատության հաղթահարման հիմնադրամը, որտեղ ներդրում են կատարելու մեր գործընկերները, սփյուռքի հայությունը։ Այդ քայլով մենք վերջնականապես հաղթահարելու ենք ամենադժվարին խնդիրը՝ աղքատությունը և մարդիկ ստիպված չեն լինելու իրենց վերջին գումարը տալու էլեկտրականության և ջրի համար»։

Սամվել Կարապետյանը հայտարարել է. «Ես երաշխավորում եմ այս ծրագիրը և բոլոր այն տնտեսական ծրագրերը, որոնք մենք ներկայացրել էինք այս ամիսների ընթացքում։

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր ժողովրդին, այս ամիսների ընթացքում մեզ աջակցելու համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել տասնյակ հազարավոր մեր ժողովրդին, որոնք հավաքվել էին Հանրապետության հրապարակում և պայքարում են այս չարիքի իշխանությունը մեր երկրի գլխից հեռացնելու համար։

Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ դվեք մեզ ձեր 5 րոպեն ընտրատեղամասում, մենք ձեզ կտանք բարեկեցիկ կյանք և ուժեղ Հայաստան»։

«ՀՀ-ում ոչ մի աղքատ ընտանիք չի վճարելու էլեկտրականության և ջրի գումարը»․ Նարեկ և Սամվել Կարապետյաններ