«Փաշինյանի իշխանությունը պատրաստ է ամենադաժան հակահարվածի, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում յուրաքանչյուր վիճահարույց ընտրությունից հետո մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը եղել է օրակարգային ընտրություններին հաջորդող մի քանի օրերի ընթացքում, հետո նաև՝ խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում։ Եվ թեպետ չի եղել մի դեպք, երբ խորհրդարան անցած ընդդիմադիր կուսակցությունները չվերցնեն կամ ընթացքում վայր դնեն մանդատները, սակայն այդ պահանջները միշտ եղել են։
Մանդատներ չվերցնելու պահանջները հնչում են նաև հիմա, դրա հետ մեկտեղ՝ նաև կասկածները, որ կվերցնեն մանդատները։ Պարզ է նաև, որ խորհրդարան չանցած ուժերը սպասում եմ մանդատ ստացողների որոշումներին։
Ես խորհրդարան անցած ուժերի ընտրողը չեմ, այդ իսկ պատճառով չեմ ասում, թե ես ձեզ քվե եմ տվել, որ գնաք խորհրդարան կամ քվե չեմ տվել, բայց կարծում եմ, որ չպետք է վերցնեք մանդատները։ Պարզապես խորհրդարան անցած ուժերը, «վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները»՝ գրեթե համլետյան այս հարցադրմանը պատասխանելու կամ որոշում կայացնելուց առաջ, ըստ իս, պետք է նախ պատասխանեն հետևյալ հարցերին․
1․ Արդյո՞ք ԱԺ անցած ուժերը, ահռելի գումարներ ծախսելով ընտրությունների վրա, պատրա՞ստ են հրաժարվել մանդատներից՝ զրոյացնելով այդ ծախսերը։
2․ Արդյո՞ք խորհրդարան անցած ուժերը, մանդատներից հրաժարվելու դեպքում, ունեն հետընտրական պայքարի քաղաքական ծրագիր։ Եթե չունեն, ապա մանդատներից հրաժարվելն անհեռանկար է։
3․ Արդյո՞ք Մոսկվան է որոշում մանդատներից հրաժարվել-չհրաժարվելու հարցերը։ Եթե այո, ապա նման որոշումը դեմ է Հայաստանի շահերին և վտանգում է դրանք։ Մանավանդ որ, Կարմիր բանակի մուտքը Հայաստան նույնքան վտանգավոր է, որքան Փաշինյանի պաշտոնավարումը։ Հայաստանի խնդիրները պետք է լուծեն ՀՀ քաղաքացիները՝ Հայաստանում։
4․ Փաշինյանի իշխանությունը պատրաստ է ամենադաժան հակահարվածի, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։ Արդյո՞ք այդ ուժերն ունեն դրանից խուսափելու ծրագիր՝ երկարատև խաղաղ պայքարի համար։
Եթե 1-ին, 2-րդ, 4-րդ հարցերի պատասխանները բացասական են, ապա խորհրդարան անցած ուժերը կվերցնեն մանդատները։ Իսկ եթե 3-րդ հարցի պատասխանը դրական է, ապա կարևոր չէ արդեն, թե կվերցնե՞ն, թե՞ չեն վերցնի մանդատները։ Եթե Մոսկվան է որոշելու, ապա Փաշինյանը կպայմանավորվի Մոսկվայի հետ՝ արդեն Հայաստանի շահերի հաշվին զիջումներ անելով Մոսկվային և ընդդմադիրներին պարտադրելով՝ վերցնել մանդատները։
Պարզապես Եվրոպան հերթական անգամ հիասթափություն կապրի։ Ինչպես նաև՝ հիասթափություն կապրեն այդ ուժերին ընտրողները»:

«Մեկ ու կես միլիոն քաղաքացու կեսից քիչն է համաձայն Նիկոլի պաշտոնավորման հետ»Վարդուհի Սարգսյան
302:12
«Փաշինյանի իշխանությունը պատրաստ է ամենադաժան հակահարվածի, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի». Նարինե Մկրտչյան
3801:00
««Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները». «Գեոպոլիտիկա»
9400:12
«Պրոցեսները շատ արագ են ընթանալու՝ մինչև այս տարվա վերջ». Էդմոն Մարուքյան
92Երեկ, 23:30
«Եթե չվերցնեն մանդատները, Նիկոլի համար մեծ պրոբլեմ կլինի, բայց վերցնելու են». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
83Երեկ, 22:54
«Մենք չունե՛նք ազգային իղձեր, մենք ունենք միայն ստամոքսային ակնկալիքներ». Վահե Լոռենց
60Երեկ, 21:36
«Ալիևի հաղթանակն ու Բաքվի ակնկալիքները. Երևանն այլևս նահանջելու տեղ չունի»․ ադրբեջանական ԶԼՄ
134Երեկ, 20:39
«Փաշինյանը հաղթեց մարտում։ Կհաղթի՞ նաև պատերազմը»․ #TRT
128Երեկ, 18:57