«Պրոցեսները շատ արագ են ընթանալու` մինչև այս տարվա վերջ». Էդմոն Մարուքյան

«Ես ոչ մի ընդդիմադիր ուժի մեջ փողոցի պոտենցիալ չեմ տեսնում»,- այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Ընդդիմությունը պետք է հստակ իմանա, որ այս պառլամենտը շատ խոշոր հարցերի քննարկման ժամանակ պետք է լինի բեքօֆիսը, որը որ թիկունքը պահում է: Հիմա իրենք լինելու են այդ թիկունքը: Կարևոր հարցերի ընդունման համար այդ մի քանի ձայնը ՔՊ-ն կճարի, չկասկածեք: Նույն անկլավների հարցի ժամանակ, խաղաղության այսպես կոչված համաձայնագրի վավերացման ժամանակ: Պրոցեսները շատ արագ են ընթանալու՝ մինչև այս տարվա վերջ: Հանրաքվեն էլ հետը: Նիկոլ Փաշինյանն ասել է՝ ժողովուրդ ջան, ինձ ընտրեք, ես գնամ կաթողիկոսին հանեմ, ինձ ընտրեք, ես Սահմանադրության նախաբանից հանեմ հղումն անկախության հռչակագրին, ասել ա՝ ինձ ընտրեք Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին նստեցնելու եմ, «ծակն եմ կոխելու», այսինքն ինքը հերթով հիմա ֆիքսելու ա, որ այս ամենի համար մանդատ ժողովուրդն իրեն տվել է:
Տրագեդիան այն է, որ այս նարկին-ներկա բախումը չի վերջացել, շարունակվում է:
Ես հոգնել եմ ինչ-որ բան կանխատեսելուց ու որ հետո ինձ ասում են՝ ճիշտ էիր»,- ասաց Մարուքյանը:

«ԵՄ-ում քննարկվում է ՌԴ քաղաքացիների համար զբոսաշրջային վիզաների լիակատար արգելքի հարցը»․ #Известия
6613:23
«Հայաստանը մինչ օրս չի պատասխանել անհայտ կորածների վերաբերյալ փոխանցված ցուցակներին»․ Ջեյհուն Ռզաև
7813:11
«Սա այն նույն պետությունն է, որի մերձավորագույն դաշնակիցն Ադրբեջանն է». Վահրամ Թոքմաջյան
5112:42
«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան
5112:12
«ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն են վիճարկվում, բայց ՔՊ-ն արդեն ԱԺ է ձևավորում»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
5711:36
«Նիկոլն ամբողջությամբ մտածա Թուրքիայի ազդեցության տակ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5911:24
«Մեր քվեները գողացել են»․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում (տեսանյութ)
5811:06
«Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել»․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան (տեսանյութ)
6211:00