Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերևս ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց:
Ի դեպ, 2021-ի ընտրություններում էլ մոտ 1800 ձայն էր պակասել ԲՀԿ-ին՝ շեմը հաղթահարելու համար: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար: Բանն այն է, որ 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, և նրան տրված քվեները փոշիանան ու բաժին հասնեն ՔՊ-ին: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ՝ սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների և անդամների ընտրության ժամանակ: ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից՝ նրան 2 ձայն է պակասում: Սակայն Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։
Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ակնարկեց «տարատեսակ թվաբանական աճպարարությունների» մասին»:

«Ակնկալում ենք խորացնել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը»․ Ռուբիո
610:04
«Մինսկին ու Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև փոխադարձ համակրանքը». Լուկաշենկո
5109:25
«Եդինայա Ռոսիա»-ն առաջատար է Պետդումայի ընտրություններում
5109:19
«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
292Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
234Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
226Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
183Երեկ, 00:36