Երեքշաբթի, 09 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Դեռ շատ հեռու ենք ժողովրդավարության մեխանիզմների էության ընկալումից»․ Սուրեն Սահակյան

«Դեռ շատ հեռու ենք ժողովրդավարության մեխանիզմների էության ընկալումից»․ Սուրեն Սահակյան
39
Այսօր, 17:48

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նախապես հրաշալի իմանալով ընտրություններ կոչվող խաղի կանոնները՝ դու ոտքով-գլխով մտնում ես դրանց մեջ։ Ընտրում ես քո ֆավորիտ ուժը։ Քո Էդ ընտրությունն անառարկելիորեն հիմնավորելու համար քաղաքական հավակնություններ ունեցող կիլոմետրանոց տեքստեր ես երկնում։ Ինքնամոռաց զբաղվում ես քարոզչությամբ՝ անիծելով, աներևակայելի տհաճ հոտ ունեցող կեղտ շպրտելով, բարոյահոգեբանորեն քառատելով նրանց, ովքեր համարձակվել են այլ կարծիք ունենալ։
ԵՎ ահա՝ քո ֆավորիտ ուժը բավականին պատկառելի ներկայություն ունի պառլամենտում, այսինքն՝ ընտրության բոլոր մասնակիցներից էն եզակիներից ա, որ հանրային իշխանության մաս ա այլևս։ Իրերի տրամաբանությամբ, քո ձայնը վերջապես առարկայացել ա, այն հիմա ավելի լսելի ա։ Այն հնչելու ա ոչ միայն երկրի ամենակարևոր ամբիոններից, այլև միջազգային ամենատարբեր հարթակներում։
Բայց հենց է՜դ պահին, միանում ա մեջդ խորապես արմատավորված հայկական անբուժելի բզիկը։ Սկսում ես կատաղի կերպով պահանջել հրաժարվել քո տված մանդատներից։ Նույն անեծքները, տհաճ հոտ ունեցող կեղտը, քառատումը՝ որպես կոլեկտիվ պսիխոզի ու մազոխիզմի արտացոլանք։ Էս նորընծա երեսփոխանները, որոնց դեռ երեկ թվում էր, թե վերջապես մտան «մեծ քաղաքականություն», էսօր հայտնվում են մրցակիցների, կառավարության ու… սեփական էլեկտորատի աննախադեպ ճնշման տակ։ Ու էս ճնշումը չի դադարում մինչև քո ֆավորիտ ուժի յուրաքանչյուր անդամ մի մեծ զրոյով չբազմապատկվի՝ բարոյապես, քաղաքականապես ու վարկանիշային։
Կարկամած, շփոթված նրանք չեն էլ կողմնորոշվում ինչ անել։ Դեռ հանրային աջակցություն չզգացած, արդեն հայրենական արտադրության թույն մուննաթը վզներին, նրանց երկու ճանապարհ ա մնում։ Մի քիչ ավելի սկզբունքայինները սկսում են անիծել էն օրը, որ էս անորակ թատրոն ոտք դրեցին ու երազում են դուրս պրծնել դրանից։ Պակաս սկզբունքայինները, որոնք արդեն ամբողջությամբ ծածկված են վերոնշյալ տհաճ հոտով կեղտով, գերադասում են գոնե անձնական հարցերը լուծել՝ ճամբարափոխ լինելով ու մրցակցի կերակրատաշտին մոտենալով։ Բրավո։ Դու էս շրջանում էլ կրկնել ես էն, ինչ քեզնից առաջ տարիներով արել են «Ժառանգություն», «ՀԱԿ», «Ելք», «Պատիվ ունեմ», «Հայաստան» խմբակցությունների հետ (էսքանը՝ դեռ իմ հիշողության մեջ)։
Չէ, ժողովուրդ, հավաքական մենք դեռ շատ հեռու ենք ժողովրդավարության մեխանիզմների էության ընկալումից։ Ավելին, մենք էդ առումով դեռ էմբրիոնի փուլում ենք։ Մեր կոլեկտիվը դեռ համառորեն չի հասկանում՝ ընդհանրապես ինչի են պետք ընտրությունները և ինչ անել դրանց արդյունքների հետ։ Միակ բանը, որ լավ հասկացել ենք ու անում ենք՝ կարելի ա ու «պետք» ա ծիսական կրակի վրա վառել բոլոր նրանց, որոնց օգտին երեկ քվեարկել ենք։
Ու հա, պետք չի ինձ բացատրել ներկայիս ընտրությունների համատեքստը։ Ես դա լավ եմ հասկանում։ Եթե ձեզ ի սկզբանե միայն ու միայն խաղաղ հեղափոխություն էր պետք, ապա ես ձեզ հասկանում ու աջակցում եմ։ Էդ դեպքում էս գործընթաց մտնելու ձեր որոշումը ճիշտ չէր։ Հեղափոխությունը՝ նախորդ կանգառում էր ու հաջորդ կանգառում ա, կամ ուշացել եք, կամ էլ մի հատ շուտ եք իջել»։

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան