«Հաղթում է նա, ով կարողանում է «հաց և տեսարաններ» ապահովել»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդալով մեր սիրելի հայրենակիցների քաղաքագիտական ճռճռան վերլուծական գրառումները ընտրությունների արդյունքների մասին, որոշեցի հրապարակել մի դիտարկում էլ իմ կողմից: Այդքան «բարդ» քաղաքագիտական հայտնագործություններ մի՛ արեք: Բարդ ոչինչ էլ չկա: Ամեն ինչ շատ պարզ է, որովհետև մարդը սոցիալական էակ է, նրա կեցությունն է որոշում իր գիտակցությունն ու քաղաքական վարքը: Հայաստանյան հասարակության մի զգալի հատված աղքատ է կամ ծայրահեղ աղքատ: Անզեն աչքով երևի մի հիսուն տոկոսը: Միջին խավը, որը որպես կանոն առավել գիտակից և հայրենասեր հատվածն է, բավականին փոքր տեսակարար կշիռ ունի: Հայրենասիրական պաթոսով քարոզարշավը այսպիսի հանգամանքներում կորցնում է իր արդյունավետությունը: Ինչպես ասում էր բոլոր ժամանակների քաղաքական մտքի չգերազանցված ռահվիրան, մեծն Մարքսը, պրոլետարները ոչինչ չունեն կորցնելու՝ բացի իրենց շղթաներից, և հավելում նաև, որ ո՛չ հարուստներն ունեն հայրենիք, ո՛չ էլ աղքատները: Հարուստներն ուր էլ գնան, հայրենիք կգտնեն, իսկ աղքատներն ատում են իրենց այս վիճակին հասցրած հայրենիքը: Նրանք շատ վատ են ընկալում նաև հարուստ քաղաքական/պետական գործիչներին: Այստեղ արդեն ընդհատում եմ միտքս և եզրակացնում: Հաղթում է նա, ով ճիշտ է վարում իր նախընտրական տեխնոլոգիաները և առավել արդյունավետ է կարողանում մերձենալ և համակրելի դառնալ հասարակության ավելի մեծ հատվածին: Բոլոր ժամանակների բացարձակ ճշմարտությունն է: Դեռևս Հին Հռոմում հաղթում էր այն զորավարը, ով կարողանում էր «հաց և տեսարաններ» ապահովել»:

«Մոսկվան ասաց, որ դուք լեգիտիմ չեք». Արեգ Սավգուլյան
511:36
«Եթե Հայաստանը նորմալ երկիր լիներ, Հայկ Կոնջորյանը մանդատը կդներ»․ Գագիկ Համբարյան
4011:12
«6 առաջարկ՝ խորհրդարանական ընդդիմությանը»․ Արմեն Աշոտյան
4910:54
«Москва слезам не верит. Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով»․ Սուրեն Սուրենյանց
5610:30
«Եվրոպայում ահագնանալու են «ահաբեկչական» գործողությունները․ բացառված չէ, որ ալիքը Հայաստան էլ հասնի»․ Արթուր Դանիելյան
6410:18
Զելենսկին ժամանել է ԱՄՆ (տեսանյութ)
12110:15
«Մոսկվան սրում է խաղը»․ Տիգրան Աբրահամյան
7609:48
«ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է»․ Արամ Սարգսյան
5809:30