«ՀՀ վարչապետն արդեն զգում է, որ ճիշտ պահն է կանգ առնելու». Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանյան իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ, կարծես թե, իրական է դառնում այն հավանականությունը, որ Ազգային ժողովի այս գումարման աշխատանքները կընթանան առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության:
Որքան էլ, որ դա կլինի Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ սկսած արշավի տրամաբանական շարունակությունը, այնուամենայնիվ ուզում ես հույս հայտնել, որ ողջախոհությունը կհաղթի։
Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու իրավունքները պաշտպանելիս ես ականատես եմ լինում, թե ինչպես են հոգևորի դեմ դուրս եկած իշխանություններն ի վերջո հասնում իրենց անխուսափելի պարտությանը, իսկ Եկեղեցին դուրս է գալիս հաղթանակած:
Եկեղեցու դեմ պայքարն անհեռանկար է։
Այսօր, երբ ՀՀ վարչապետն ինքն էլ արդեն զգում է, որ իր սկսած արշավն արձագանք ու աջակցություն չի գտնում հայ ժողովրդի կողմից, ճիշտ պահն է կանգ առնելու:
Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և վերջնականապես չդավաճանելու ավանդույթներն ու չխարխլելու պետականության հիմքերը»:

Պուտինն ստորագրել է օրենք, որը քրեական պատասխանատվություն է սահմանում օտարերկրացիներին առանց IMEI-ի SIM քարտեր տրամադրելու համար
5900:05
«ՀՀ վարչապետն արդեն զգում է, որ ճիշտ պահն է կանգ առնելու». Ռոբերտ Ամստերդամ
45Երեկ, 23:48
Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի հաստիքային թվակազմը մեծացրել է՝ հասցնելով 2,426 միլիոն
114Երեկ, 23:36
«ՀԱՊԿ-ի ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն անհնար էր, քանի որ Հայաստանն ինքը չէր ճանաչում այն». Զախարովա
92Երեկ, 23:16
ԱԺ-ի նոր կայքն արդեն պատրաստ է
59Երեկ, 22:18
Նարեկ Կարապետյանը համեմատականներ է տարել Էստոնիայի, Վրաստանի ու Հայաստանի տնտեսությունների շուրջ
68Երեկ, 22:12
«Ինքը սարսափելի թուրքամետ ա». լոռեցին՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
71Երեկ, 21:48
«Էս կինոյի անունն է՝ Բեռլին սլեզամ նե վերիտ». Արթուր Դանիելյան
92Երեկ, 21:30