«Նիկո՛լ, դու քո իսկ ծրագրով տապալվել ես»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանն ապօրինաբար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցը ներառել էր իր նախընտրական ծրագրում։ Բոլորին է հասկանալի, որ այս ընտրություններում եղել են տոտալ խախտումներ, և որքան դրանք բացահայտվեն, այնքան ՔՊ-ի հրապարակած տոկոսը 49-ից նվազելու է։ Բայց եկեք մի պահ ընդունենք, որ այն 49 է։
Նիկոլ, դու քո իսկ ծրագրով տապալվել ես։ Դու չունես Եկեղեցու դեմ ապօրինություններ անելու մանդատ։ Դու չունես Ադրբեջանի հրահանգները կատարելու մանդատ։ Դու չունես Սահմանադրությունը փոխելու մանդատ։
Փաշինյանի օրակարգը չունի 50+ տոկոսի աջակցություն, և սա շատ կարևոր հանգամանք է։
Հ․Գ․ ՀՀ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքն այնքան աբսուրդային կարգավորումներ են պարունակում, որ անգամ 40 տոկոս աջակցություն ունեցող փոքրամասնությունը կարող է կառավարություն ձևավորել։ Խնդրում եմ կառավարություն ձևավորելու հնարավորություն ունենալը չշփոթել մեծամասնության մանդատ ունենալու հետ»։

«Նախընտրում ենք սպասել պաշտոնական արդյունքներին»․ Պեսկով
2914:51
Վերահաշվարկի աշխատանքները մեկնարկել են (տեսանյութ)
3214:42
«Ընդդիմությունը պետք է պահի իր ընդդիմադիր դեմքը»․ Ոսկան Սարգսյան
4014:30
«Նիկո՛լ, դու քո իսկ ծրագրով տապալվել ես»․ Բորիս Մուրազի
4814:12
«Մի քանի ձայն հավաքածները ճոռոմ-ճոռոմ խոսելու, մեզ թելադրելու իրավունք չունեն». Իշխան Սաղաթելյան
6014:00
«Ընդդիմությունից գողացվել է ձայների առնվազն 20%-ը»․ Վոդոլացկի
7513:42
Իշխան Սաղաթելյանը՝ մանդատները վերցնել-չվերցնելու մասին (տեսանյութ)
6313:30
«Սա շատ վատ ընտրություն էր՝ բոլոր առումներով»․ Վարդան Օսկանյան (տեսանյութ)
4913:24