«Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը ժամանակավրեպ է»․ Արթուր Ղազինյան

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը, կարծում եմ, ժամանակավրեպ է:
Ներկայուս շատ դժվար է ասել, թե որն է ճիշտ, կախված է մեծ թվով գործոններից և հողի վրա ստեղծված իրավիճակից:
Իրավիճակը փոխվում է ամեն ժամ, այսօր շատերի կարծիքով ճիշտ է հրաժարվելը, վաղը կամ մյուս օրը կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մանդատները վերցնելուց 2 ամիս հետո իշխող ՔՊ կորցնի ԱԺ-ում կայուն մեծամասնությունը և նշանակված վարչապետն օրենքի ուժով հրաժարական ներկայացնի:
Ասօրվա իրավիճակը համեմատելի չէ 2021թ․ իրավիճակի հետ, տրամագծորեն տարբերվում է և խորհրդարան անցած ուժերի հարաբերակցությունը, և ընտրությունների՝ իրեն «հաղթած» հռչակած ուժի և ընտրությունների լեգիտիմությունը (տոտալ կեղծված լինելը), և տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրավիճակը:
Ի տարբերություն մեր շատ ազնիվ, հայրենասեր ու էմոցիոնալ հայրենակիցների, քաղաքական ուժերի առաջնորդներն իրավունք չունեն որոշումներն ընդունել զգացմունքների ազդեցության ներքո, անհրաժեշտ է սառը և ռացիոնալ հաշվարկ, հնարավոր սցենարների մշակում, ռիսկերի և հնարավորությունների ադեկվատ գնահատում:
Նրանք իրենց որոշումներում կրում են ահռելի մեծ պատասխանատվություն ինչպես մեր Հայրենիքի, այնպես է ձեզնից յուրաքանչյուրի առջև:
Այնպես որ պետք է զսպել էմոցիաները, զինվել համբերությամբ, վստահել ձեր կողմից տրված ձայներով խորհրդարան անցած ուժերին և սպասել առաջնորդների հրահանգներին»:

«Սա այն նույն պետությունն է, որի մերձավորագույն դաշնակիցն Ադրբեջանն է». Վահրամ Թոքմաջյան
2612:42
«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան
3912:12
«ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն են վիճարկվում, բայց ՔՊ-ն արդեն ԱԺ է ձևավորում»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
5111:36
«Նիկոլն ամբողջությամբ մտածա Թուրքիայի ազդեցության տակ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5311:24
«Մեր քվեները գողացել են»․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում (տեսանյութ)
5511:06
«Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել»․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան (տեսանյութ)
5911:00
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
13510:55
ՍԴ-ում այս պահին փակ նիստ է (տեսանյութ)
6310:36