«Միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է»․ ԱԺԲ

Ազգային ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հունիսի 7-ի ընտրական ֆարսի և ինքնահռչակ վարչապետի ապօրինի վերարտադրության մասին
Սիրելի հայրենակիցներ,
Սույն թվականի հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հերթական անգամ փաստեցին, որ գործող հակաազգային ռեժիմը պատրաստ է ցանկացած ստորության՝ սեփական իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման ընթացքն ավարտին հասցնելու համար։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը միանշանակորեն և կտրականապես չի ընդունում և ճանաչում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների շինծու արդյունքները։
Այսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, համատարած զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման, ինչպես նաև քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ ու բացահայտ խախտումները, ընտրատեղամասերում իրականացված ապօրինությունները զրկել են Հայաստանի քաղաքացուն ազատ կամարտահայտման հնարավորությունից։
Հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Ուստի, Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարում է.
Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է որևէ լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։
Ինչ վերաբերում է Բևեռի կողմից արդյունքների բողոքարկմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ այդ գործընթացը համարում ենք անիմաստ, քանի որ չենք ճանաչում այս խայտառակ ընտրության արդյունքները։
Բևեռը անիմաստ է համարում նաև Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունները: Սահմանադրական դատարանը, ինչպես և ամբողջ դատաիրավական համակարգը, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար և ենթակա մարմին, որից արդարադատություն ակնկալելը միամտություն է։
Ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը շարունակում է իր անզիջում պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի կերտման։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ
9 հունիսի, 2026 թ., Երևան»։

«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան
2212:12
«ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն են վիճարկվում, բայց ՔՊ-ն արդեն ԱԺ է ձևավորում»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
4711:36
«Նիկոլն ամբողջությամբ մտածա Թուրքիայի ազդեցության տակ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
5111:24
«Մեր քվեները գողացել են»․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում (տեսանյութ)
5111:06
«Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել»․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան (տեսանյութ)
5811:00
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
12810:55
ՍԴ-ում այս պահին փակ նիստ է (տեսանյութ)
6310:36
«Ուիթքոֆը Կատարի վարչապետի հետ կքննարկի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը»․ #Axios
9410:29