Չորեքշաբթի, 10 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Աշնանը սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ»․ Լևոն Ջավախյան

«Աշնանը սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ»․ Լևոն Ջավախյան
55
Այսօր, 11:18

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԽՈՐՏԱԿՎՈՂ ՏԱՊԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ.
Ոչ։ Այնուամենայնիվ ես ճիշտ չեմ համարում ընդդիմության կողմից Ազգային ժողովի մանդատներից հրաժարումը։
ՔՊ-ի հաղթանակն ընդամենը Պյուռոսյան հաղթանակ է։ Եվս մեկ այդպիսի հաղթանակ և ՔՊ-ն նիկոլ չի ունենա։ Այսօրվա բռնապետը այլևս երեկվա բռնապետը չէ։ Շուտով նիկոլը միանձնյա Դատախազ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, Կոռուպցիոն դատարանի դատավոր և այլնի նշանակելու հնարավորություն չի ունենա։ Պետական կառավարման նավը վնասված է։ Ռուսաստանը կշարունակի տորպեդահարել վթարի ենթարկված տապանը։ Աշնանը սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ։ Մնում է ընդդիմությունը պատրաստ լինի իր աստեղնային պահին»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան