«Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, դուք եղե՞լ եք այնտեղ»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին

«Արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, խուցը, որտեղ գտնվում է, անմխիթար վիճակում է՝ բորբոսնած, խոնավ պատեր։ Դուք եղե՞լ եք այնտեղ, այցելե՞լ եք նրան»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը դիմեց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։ «Մեր ՔԿՀ-ների պայմաններն այնպիսին են, ինչպիսին կան, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին, երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը, նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որոնք իր կարծիքով իրենց բնույթով հանցավոր են։ Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները՝ այդ թվում հացադուլի, պատշաճ ապահովվի»,- ի պատասխան ասաց Գալյանը և հավելեց, որ չի այցելել Օսիպյանին։

«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
7314:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
21112:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10810:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
11410:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10610:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
9509:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8208:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
14401:00