«ՔՊ-ի հաղթանակը Պյուռոսյան հաղթանակ է»․ Լևոն Ջավախյան

Արձակագիր Լևոն Ջավախյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՅՈՒՌՈՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ
ՔՊ-ի հաղթանակը Ազգային ժողովում Պյուռոսյան հաղթանակ է։ Մի հաղթանակ, որը չի կարողանում անգամ ապահովել ընտրողների 50 տոկոս և ավել քվեները՝ չապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Ինչ խոսք, ամեն դեպքում դա հաղթանակ է։ Հաղթանակ է աննախադեպ կեղծարարության, վարչական ռեսուրսի անխնա կիրառման, բռնաճնշումների, մարդու տարրական իրավունքների ոտնահարման, ձերբակալումների և կալանքների, մոլորեցման, աղետալի պատերազմի վախ ներշնչելու քաղաքականության, թուրքացման, ամբարտավանության, խարդախ ու լկտի կեցվածքով, երբ վարչապետ կոչվածը հայտարարում է իր հաղթանակի մասին, այն դեպքում, երբ հաշվարկված է ընդամենը ընտրողների 10 տոկոս քվեաթերթիկների արդյունքները։
Իհարկե, Եվրոպան թքած ունի այս իրավախախտումների վրա։Ամերիկան տարակուսած է։ Բռնապետի հաղթանակը վարանում է ճանաչել անգամ նիկոլի ,,եղբայր,, Դոնալդ Տրամպը, իսկ Պուտինի վարչակազմը առայժմ խոսում է այն աննախադեպ իրավախախտումների և զեղծարարությունների մասին, որ ուղեկցել են ընտրություններին։
Կապիտուլյանտը խուճապի մեջ է, իսկ իր կողմնակիցները ակնկալված ,,հաղթանակը,, տոնում են մեռելի դեմքով, դատարկ հոգիներով և գոյություն չունեցող խղճով։
Սա մի հաղթանակ է, որ առ ոչինչ է դարձնում իշխանությունների հետագա գոյությունը»:

«Մանդատ վերցնելը «ծեծվել-չծեծվելու» հետ կապ չունեցող հանգամանք է»․ Հակոբ Բադալյան
300:12
Ռուբեն Ռուբինյանն ազատվում է Ալեն Սիմոնյանի կադրերից
67Երեկ, 23:00
Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ավարտվեց. առերեսումները կշարունակվեն վաղը (տեսանյութ)
59Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր են «Հայաստան» դաշինքից դարձել պատգամավոր
66Երեկ, 22:42
Հայտնի է՝ ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ից դարձել պատգամավոր
80Երեկ, 22:30
«Ընտրել են Փաշինյանին և բերքը թափել․ արդա՞ր է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
73Երեկ, 21:30
Ալիևը բացահայտել է Ռուսաստանի և Գերմանիայի միջև Բաքվում կայացած գաղտնի հանդիպումը, որից ինքը տեղյակ չի եղել
244Երեկ, 20:40
«Վտանգավոր է դարձել մեծ գաղափարների մասին խոսելը»․ Արա Պողոսյան
77Երեկ, 20:12