«Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ». Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին ղեկավար, «Միասնության թևերի» անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի հայրենակիցներ, մեր հարաբերական լռությունը ո՛չ դադար է, ո՛չ նահանջ։ Սա այն փուլն է, երբ ամենակարևոր որոշումներն ու ամենաինտենսիվ աշխատանքը կատարվում են հրապարակային աղմուկից դուրս։
Այս պահին մենք կենտրոնացած ենք ընտրական գործընթացների հետ կապված իրավական և քաղաքական լրջագույն աշխատանքների վրա՝ Երևանում և մի շարք մարզային ընտրատարածքներում վերահաշվարկներից մինչև առաջիկա զարգացումների բոլոր հնարավոր սցենարների գնահատում։
Մի բան արդեն ակնհայտ է․ «Միասնության Թևեր»-ը ձևավորվել է որպես ազդեցիկ քաղաքական ուժ, և այդ իրողությունն այլևս հնարավոր չէ անտեսել։ Իսկ առաջիկա քաղաքական գործընթացներում մեր դերակատարումը պայմանավորված է լինելու ոչ միայն մեր քայլերով, այլև երկրում սպասվող ընդհանուր քաղաքական զարգացումներով։
Հայաստանում իրավիճակը դեռևս հեռու է հանգուցալուծումից։ Առջևում լինելու են ծանր, վճռորոշ և, հնարավոր է, բեկումնային զարգացումներ։
Հետևաբար, այս փուլում առավել քան երբևէ անհրաժեշտ են սառնասրտություն, ներքին ամրություն, կազմակերպվածություն և պատրաստակամություն՝ պայքարի ցանկացած սցենարի համար։
Մենք աշխատում ենք։
Մենք չենք նահանջել։
Եվ մեր պայքարը շարունակվում է»:

Երևանի ավագանու 4 անդամ տեղափոխվեց ԱԺ
218:36
«Ստեփանակերտի պսևդո-քաղէլիտան հաջողությամբ բեմադրում է ԼՂՀ լուծարման ողբերգության վերջին արարը». Վահրամ Աթանեսյան
2718:18
Պուտինը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «ռեկորդային»՝ դրանց նախաձեռնողներին հասցվող վնասի առումով
9017:47
«Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը»․ փաստաբանը դիմել է Ալիևին
10117:29
«Մեծ Բրիտանիայում կառավարության փոփոխությամբ հակառուսական կուրսը չի փոխվի»․ Զախարովա (տեսանյութ)
11417:05
«Գիտե՞ք՝ Հայաստանում և Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների տարբերությունը որն է»․ Դավիթ Ամալյան
7816:42
«Ոչ մի իշխանություն հավերժ չէ». Գևորգ Ստեփանյան
6716:36
«Ներկայացված պատկերը չի արտացոլում ամբողջական իրականությունը»․ Հենրիխ Դանիելյան
8016:18