«Ռուս գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ-ն չի ձևացնում, թե երկիր է»․ Ալեն Սիմոնյան

Ռուս գործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է։ Այս մասին «Дождь»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը։ Ռուսաստանն ունի իր շահերը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում այդ շահերին։ Բայց ռուս գործընկերները պետք է հասկանան, որ Հայաստանը չի ձևացնում, թե երկիր է։ Հայաստանը երկիր է։ Հայաստանը անկախ երկիր է, և նրանք պետք է վերաբերվեն մեզ որպես փոքր, բայց երկրի։ Եղբայրական հայ ժողովուրդն ունի իր երկիրը, որտեղ անցկացվում են ընտրություններ, անցնում են դրանք բաց, անցնում են դրանք արդար։ Եվ դրա մասին վկայում են բոլոր միջազգային դիտորդները։ Եվ ահա նման վերաբերմունքը մեր անկախությանը, մեր երկրին սխալ է, և այն տրամադրում է եղբայրական հայ ժողովրդին, ոչ թե կառավարությանը, ընդդեմ նրանց, ովքեր ոտնձգություն են անում մեր երկրի, մեր անկախության, ընտրության մեր իրավունքի դեմ»,- ասել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվի ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի հարցում։ «Դրան համապատասխան էլ մենք ևս համապատասխան եզրակացություններ կանեինք և կգնայինք փափուկ, ինտելիգենտ և փոխշահավետ ապահարզանի ճանապարհով»,- ասել է նա։

«Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժն անցնո՞ւմ է խորհրդարան, թե՞ ոչ». լրագրողը՝ Վահագն Հովակիմյանին (տեսանյութ)
1112:12
«Այն, ինչ անում է Հովիկ Աղազարյանը, սրիկայություն է». Իվետա Տոնոյան
1312:06
«Փորձում են ազգային բանակը դարձնել Նիկոլի անձնական հաշվեհարդարի գործիք». Վահե Լոռենց
1712:00
Իրանը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին իրենց տարածքը չտրամադրել ԱՄՆ-ին՝ հարձակումների համար
6011:51
«Ռուս գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ-ն չի ձևացնում, թե երկիր է»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
4811:36
«Ասում են՝ գործարք եք առաջարկել Գագիկ Ծառուկյանին»․ լրագրողը՝ Ալխաս Ղազարյանին (տեսանյութ)
6111:30
«Աշնանը սպասվում են անկանխատեսելի իրադարձություններ»․ Լևոն Ջավախյան
5111:18
«Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի». Ստեփան Դանիելյան
4311:12