Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց

«Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին»․ Արթուր Սաքունց
44
Այսօր, 02:06

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցավոք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության, իրավական և սոցիալական պետության մարտահրավերները կանխելու, և զարգացման հնարավորությունները մնալու են կապված միայն քաղաքական մեծամասնության հետ:
Այդպես էլ չունեցանք այդ օրակարգին հետամուտ քաղաքական փոքրամասնություն: Ընդհակառակը, այդ օրակարգը՝ ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, քաղաքական ընդդիմության համար ընդամենը բառեր են, ոչ թե բովանդակություն ու անառարկելի սկզբունք:
Քաղաքական բանավեճը Ազգային ժողովում չի գնալու պետության ինքնիշխանության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության երաշխավորման, դրանց իրականացման մեխանիզմների ձևավորման լավագույն լուծումները գտնելու նպատակով:
Եվ անխուսափելի է դառնում քննարկումների մթնոլորտի արմատականացումը, որի հաղթահարման միակ ճանապարհը համակարգային բարեփոխումներն են, որի իրականացման համար համարժեք քաղաքական ներկայացվածություն՝ մեծամասնություն և փոքրամասնություն Ազգային ժողովը չունի:
Ժողովրդավարական պետության դիմակայության խնդրի լուծումը մնում է հասարակության ուսերին:
Սա է իրականությունը»:

Աղբյուրը`   Արթուր Սաքունց