Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան

«Գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան»․ Դավիթ Գյուլզադյան
69
Այսօր, 09:00

Լեզվաբան Դավիթ Գյուլզադյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գլխավոր շտաբի պետին լրագրողը հարցնում է՝ դեռ չսովեցի՞ն Հայաստան ներխուժած ադրբեջանական զորքերը, բա ինչո՞ւ չեն հեռանում: Պետ կոչվածի պատասխանն ընդգծված կիկոլական է, այն է՝ այդ ժամանակ այդպես էր պետք ասել:
Լրագրողը շարունակում է հարցը՝ հիշեցնելով, որ հենց հիմա ադրբեջանցիները Հայաստանի տարածքում ամրաշինական աշխատանքներ են կատարում: Պետ կոչվածի պատասխանն է.
-Մենք հետևում ենք, արձանագրում և ահազանգում:
Երևի գլխավոր շտաբի պետի պաշտոնեական անձնագրում ամրագրված է, որ նրա պարտականությունն առավելագույնն ահազանգելն է (այն էլ հայտնի չէ, թե ում)...
Հայե՛ր, գլխի՞ եք, որ իրականում չկա Հայաստան, և եթե ներսում, թե դրսում դեռևս խոսում են ինչ-որ Հայաստանի Հանրապետության մասին, ապա դա զուտ արտաքին հանգամանքներով պայմանավորված առժամյա իրականություն է»: