Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +24 °C

«Փոքրիկ Վան Գոգ, քո ուսերին մի վերցրու այս ապօրինությունները»․ Գևորգ Ստեփանյան

«Փոքրիկ Վան Գոգ, քո ուսերին մի վերցրու այս ապօրինությունները»․ Գևորգ Ստեփանյան
36
Այսօր, 14:36

«Այս ժողբաստիոնում կեղծվեցին ընտրությունները, վարչական ռեսուրսի, մարդկանց բռնելու, վախեցնելու, զինվորներին տանել՝ ժամը 8-ից հետո քվեարկելու... այս բոլորի միակ մեղավորն ու պատասխանատուն ՔՊ-ն է, որը մերժվեց ժողովրդի կողմից։ Հենց երեկոյան իրենց պանիխիդայի դեմքից երևում էր, որ չունեն իշխանություն, իսկ հիմա անցել են ապօրինությունների»,- ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Երևանու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու Գևորգ Ստեփանյանը։ «ԲՀԿ-ն մնացել է իրենց կոկորդին, ուզում են փոշիացնել մեր ձայները։ Վերջին անգամ դիմում եմ՝ փոքրիկ Վան Գո՛գ, քո վրա, քո ուսերին, քո վզին մի վերցրու այս ապօրինությունները, վաղ թե ուշ պատասխան ես տալու»,- ասաց Ստեփանյանը։

«Փոքրիկ Վան Գոգ, քո ուսերին մի վերցրու այս ապօրինությունները»․ Գևորգ Ստեփանյան