ՀՀ-ում բելառուս ակտիվիստ է ձերբակալվել

Բելառուս ակտիվիստ Վիկտոր Կլիմուսին ձերբակալել են Երևանի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է «Вясна» իրավապաշտպան կենտրոնը։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ հայ սահմանապահները հայտնել են, որ նրա անունը գտնվում է միջազգային հետախուզման բազայում։ Կլիմուսը Հայաստան է ժամանել Լեհաստանից:
Ավելի վաղ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ Գրիգոր Երիցյանը սոցկայքի իր էջում գրել էր. ««Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալվել է բելառուսցի իրավապաշտպան, ով Հայաստան էր ժամանել մեր հրավերով՝ մասնակցելու միջազգային համաժողովի։
Նշված անձը տարիներ առաջ ստիպված է եղել լքել Բելառուսը քաղաքական հետապնդումների պատճառով և ներկայումս բնակվում է Եվրոպական Միության տարածքում։
Եվրոպական Միությունը պաշտպանություն է տրամադրել այս անձին, իսկ ԵՄ ձգտող Հայաստանը ձերբակալել է նրան՝ կատարելով Բելառուսի ավտորիտար ռեժիմի ապօրինի պահանջը:
Խորապես մտահոգված ենք ստեղծված իրավիճակով։ Անընդունելի է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների արժեքները պաշտպանող Հայաստանը կարող է սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանի ազատությունը կամ նույնիսկ քննարկել նրա արտահանձնման հնարավորությունը մի երկիր, որտեղ նրա կյանքը, անվտանգությունն ու հիմնարար իրավունքները կարող են վտանգված լինել։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին՝
▪️ապահովել ձերբակալված անձի իրավունքների լիարժեք պաշտպանությունը և անհապաղ ազատ արձակել նրան,
▪️բացառել Բելառուս ցանկացած արտահանձնման գործընթաց մինչև միջազգային պաշտպանության բոլոր մեխանիզմների լիարժեք գնահատումը:
Հայաստանը Բելառուս չէ և չպետք է ձևավորի մի երկրի հեղինակություն, որտեղ քաղաքական հետապնդումներից փախած մարդիկ չեն գտնում պաշտպանություն, այլ բախվում են նույն հետապնդումների վտանգին, որոնցից փորձել են փրկվել»:

«Սա անթաքույց թուրքին սիրաշահելու և ակնհայտ թուրքին դուր գալու համար է արվել». Արմենակ Դանիելյան
4310:18
ԿԸՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն
4809:54
«Արտենիի դպրոցից հեռացվել է Զորավար Անդրանիկի խճանկարը. դժվար է լինելու նրան ջնջել ժողովրդի հիշողությունից». Թաթուլ Հակոբյան
5909:48
Հայաստանի 21 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ
5809:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
6308:24
«Բնական հարստություններն ու ինքնիշխանությունը չեն կարող լինել փակ դռների հետևում կայացվող որոշումների առարկա»․ Վիկտոր Մնացականյան
10203:06
Գողական աշխարհում «պայթյուն» է․ միանգամից 7 նոր «օրենքով գող» է «թագադրվել» (տեսանյութ)
14900:42
«Ավարտվել է 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը»․ ՔԿ
125Երեկ, 21:36