Երեքշաբթի, 16 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Պայքարը շարունակվում է, պարզապես` աշխատավարձով ու պարգևավճարով». Լիաննա Խաչատրյան

«Պայքարը շարունակվում է, պարզապես` աշխատավարձով ու պարգևավճարով». Լիաննա Խաչատրյան
45
Այսօր, 21:48

Լրագրող Լիաննա Խաչատրյանը գրել է. «Խորհրդարան չանցած ընդդիմադիրները պահանջում են անցածներից մանդատներ չվերցնել, այդպես չլեգիտիմացնել ՔՊ իշխանությունը։
Բայց անցած ուժերը ձևը գտել են։ Նրանք անպայման պիտի մտնեն խորհրդարան, որպեսզի թույլ չտան փոխել սահմանադրությունը և 300 ադրբեջանցիների գալը։ Մի խոսքով՝ պայքարը շարունակվում է։ Պարզապես աշխատավարձով ու պարգևավճարով։ Բայց դրանք մանրուքներ են։
Իրականում իհարկե վիճակը պատային է։ Օրինակ, «Ուժեղ Հայաստան»-ն իր ընտրողին պլան Բ չէր ներկայացրել, թե ինչ կանի, եթե չընտրվի։ Առհասարակ, ԱԺ անցած ընդդիմադիր ուժերը փողոցային պայքարի ոչ հավես ունեն, ոչ էլ ռեսուրս։
Մյուս կողմից՝ բա ի՞նչ անեն։ Մանդատը դնեն, ցրվեն տներով, սպասեն, թե երբ ե՞ն հակակոռուպցիոնից կամ ԱԱԾ-ից հյուրեր գալու։
Դրա համար ադրբեջանցի քշելը ճիշտ թիրախ ա։ Համ քո ընտրողին ասում ես «Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի», համ ցուցակիդ անդամներին քո գրպանից հավելյալ պահել պետք չի, համ էլ իշխանության ռեպրեսիաների դեմ ավելի ակտիվ կարող ես պայքարել։
Սա տրամաբանական քայլ է թվում։ Այն, սակայն, գին ունի։ Կհարվածի ԱԺ մտած ընդդիմադիրների վարկանիշին։ Չնայած ԱԺ-ն տենց տեղ ա, հենց մտար, վարկանիշդ ընկնումա։ Բա։ Իսկ ոչ ոք չէր խոստացել, որ հեշտ ա լինելու»։

Աղբյուրը`   Լիաննա Խաչատրյան