Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան

«Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույր կա»․ Ոսկան Սարգսյան
44
Այսօր, 17:24

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կույրին ասում են՝ գիտե՞ս, կինդ քեզ դավաճանում է։ Պատասխանում է՝ կույր եմ, բայց այն էլ չե՞մ տեսնում, որ գիշերները կողքս չի գալիս։ Հայաստանում մոտ 300-400 հազար հոգով կույրեր կան, որոնց մտքում մշտական խավար է, գլխներին՝ իշխանական քարոզչության հոպոպի փոշին, իրենք տգետ են ու ագրեսիվ։ Հայաստանի պետական պարտքը թեկուզ 20 միլիարդ դոլար դառնա, Իլհամ Ալիևն ամեն օր իր կամքը թելադրի, տնային առաջադրանքներ տա Հայաստանի օրվա իշխանությանը, ամեն ինչում ձախողված պաշտոնյաները վարկերի ու պարտքեր տակ կքած Հայաստանի պետբյուջեից միլիարդավոր դրամների պարգևավճարներ ստանան, Հայաստանի գյուղմթերքները չիրացվեն, ֆերմերները հսկայական վնասներ կրեն, գույքահարկը, ակցիզային հարկը, շրջանառության հարկն ավելանան, մեկ է՝ կաղապարված ուղեղներով այդ մարդիկ շարունակելու են գնալ խավարի ու կործանման ճանապարհով, կմեռնեն, սակայն իրենց ուղեղները չեն աշխատեցնի։ Ահավորն այն է, որ իրենց խավարամտության, տգիտության, մտավոր և բարոյական անկման հետևանքով պետություն ենք կորցնում, բոլորս ենք տուժում»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան