«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել Հաջիևի հետ քննարկել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն»․ Նիկոլ Փաշինյան

«Շատ կարևորում եմ հանդիպումը, շատ կարևորում եմ, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանում, ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է, որ խաղաղության գործընթացում մենք առաջ ենք գնում»,- այս մասին այսօր ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում օրերս կայացած հանդիպմանը։
Փաշինյանն ընդգծեց․ «Կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ»։
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի՝ կա՞ արդյոք հանդիպման անհրաժեշտություն, թե՞ ոչ․․․ Ե՛վ Ադրբեջանի, և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, և մենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ․․․ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե պետականության տեսանկյունից արդյո՞ք նվաստացուցիչ չէ Ադրբեջանի հետ քննարկել Հայաստանի ներքաղաքական կյանքը։
Նա նաև հավելեց, որ այդ հանդիպման ընթացքում տասնյակ հարցեր են քննարկվել՝ այդ թվում՝ անազատության մեջ գտնվող աձանց հետ կապված և սահմանային իրադրության հետ կապված հարցերը։

«ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1913:42
«Նախկինում էլ է տոննաներով ծիրան փչացել, բայց հիմա որտեղ փչացած ծիրան են տեսնում, դառնում է «top news»»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3213:36
«Ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել Հաջիևի հետ քննարկել՝ կա՞ հանդիպման անհրաժեշտություն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4413:18
«Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ Հայաստանի օկուպացիոն ուժերն արել են մեր ժողովրդի հետ»․ Ալիև
7013:17
«Ինչպե՞ս է դրսևորվելու ընդդիմադիրներին ջախջախելը, արդյո՞ք մինչև ֆիզիկական ոչնչացում»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
4813:00
«Արդար պատասխան մեր քաղաքների ուղղությամբ ռուսական հարվածներին». Զելենսկի (տեսանյութ)
10212:55
«Համախմբված ընդդիմության գործոնը կօգնի 500 հազար քաղացուն թևաթափ չլինել»․ Անի Սամսոնյան
4912:54
«ԵԱՏՄ-ում նիստ կա նախատեսված, մասնակցելու եմ և կզբաղվեմ խնդիրներով»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4712:42