«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին

«Երեկ հայտարարել եք, որ ընտրակաշառք տվողներին, վերցնողներին բանտերն եք լցնելու, նաև, որ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել։ Հիմա գնալու եք այդ 500 հազարի 70 տոկոսի բանտերը լցնելո՞վ»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցն ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ «Ընտրակաշառքով քրեական գործեր են նախատեսված, հարուցված, և ինձ համար շատ վրդովեցուցիչ փաստ է, որ 21թ-ից հետո ընտրակաշառքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկն այս պահի դրությամբ բանտում չէ, սկի բանտ չեն էլ նստել։ Բոլորը պետք ա մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրն անցկացնեն բանտում, հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարա այդպիսի բան լինել և մենք նախորդող շրջանին էլ պիտի անդրադառնանաք, թե ինչի ա տենց եղել։ Մենք մինչև այս պահը չենք էլ հետաքրքրվել այդ թեմայով, բայց հիմա դա քաղաքական հարց ա, պիտի հասկանանք ով, ում, ինչի համար ա գործը կարճել, ինչ հիմնավորումներով։ Պետքա էդ ընտրակաշառքի համակարգը էքստրապոլացնել և այդտեղից ա իմ եզրակացությունը, իսկ որևէ մեկին բանտ նստեցնելու համար՝ պետք է ապացուցվի մեղքը»,- ի պատասխան նշել է Փաշինյանը։

«Գիտի՝ որ թրաշվել է, իրեն չենք ճանաչում». Մանուել Մանուկյան (տեսանյութ)
9103:12
«Փոքր մարդու սինդրոմը». Դերենիկ Մալխասյան
9002:06
«Մ.թ.ա. III հազարամյակը նշանակալից էր ողջ մարդկության համար». Մհեր Հակոբյան
9901:06
Մեսրոպ Մանուկյանը հերքել է Հ1-ի հաղորդավարուհի Տաթև Դանիելյանի հայտարարությունը (տեսանյութ)
11700:30
Չաթբոթերի հետ զրույցները կարող են օգտագործվել՝ որպես ապացույց դատարանում
24100:12
Մարկ Ցուկերբերգը հրաժարվել է Meta-ի անձնակազմը զգալիորեն կրճատելու ծրագրից
159Երեկ, 23:24
«Երևանի՝ այս տարվա ամենաուժգին ամպրոպը». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
95Երեկ, 23:00
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ առաջին նստաշրջանն ամփոփող տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
85Երեկ, 22:42