«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք մի բան ֆիքսենք. Փաշինյանին իր ձայնը չի վստահել ընտրողների պարզ մեծամասնությունը:
Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:
Ոչ թե 400-500 000 մարդ է դեմ եղել Փաշինյանին, այլ ընտրողների մեծամասնությունը: Նույնիսկ Արամ Սարգսյանին ու Բաբաջանյանին ձայն տված ընտրողները չուզեցին ընտրել ՔՊ-ին: Փաշինյանը, Սահմանադրության ֆոկուսների օգնությամբ, իր դե-ֆակտո պարտությունը փորձում է դարձնել դե-յուրե հաղթանակ:
Եվ այս պատկերի մասին տեղյակ են բոլորը՝ և՛ իրեն սատարող թուրք-եվրոպական դաշինքը, և՛ իրեն չաջակցող ռուսն ու չինացին:Բոլորը շատ լավ հասկացել են, որ հայ ազգը Փաշինյանին մանդատ չի տվել որևէ գործողության՝ տալով իրեն ընտրողների ձայների 50 տոկոսից պակաս ձայն:
Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:
Իսկ եթե արանքից հանենք պետական բյուջեի հաշվին կաշառքները թոշակառուներին ու առողջապահության ապահովագրության հիմնադրամի արագացված ու չհաշվարկված մսխումը, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառումը, բանակի օգտագործումը, վախի մթնոլորտի սերմանումը, վարկերի ներումը, Թրամփ-Մաքրոն խառնվելը, ապա, ամենայն հավանականությամբ, հավասար պայմաններում ինքը նույնիսկ ընտրական շեմը չէր հաղթահարի:
Եվս մեկ անգամ շեշտեմ՝ ՔՊ-ն ու Փաշինյանը չունեն ժողովրդի մանդատ ինչ-որ բան անելու համար, քանի որ նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին:
Սիրելի՛ ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ ու փորձագետներ, մի՛ իջացրեք ժողովրդի՝ ՔՊ-ին հայտնած անվստահության շեմը 400-500 000 ձայնի, որովհետև նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին»:

«Նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ ՔՊ-ին». Տիգրան Քոչարյան
3104:06
«Մոլագարը մերժվում է բոլոր կողմերից. դա է իր հիստերիայի հիմնական պատճառը». Ստեփան Դանիելյան
6201:12
«Մեկ տարի է՝ Մայր Աթոռում չեմ եղել». Բագրատ Սրբազան (տեսանյութ)
58Երեկ, 23:24
Խոշորագույն հարված Մոսկվայի վրա. շարքից դուրս է եկել նավթավերամշակման գործարանը (տեսանյութ)
136Երեկ, 22:53
Խամենեին լիազորել է փոխըմբռնման հուշագրի ստորագրումը
134Երեկ, 22:26
«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
84Երեկ, 22:12
«Միջնակարգ դպրոցը չավարտող տղաների մասնաբաժինը 58.3%-ից դարձել է 63.7%». Արմեն Մուրադյան
76Երեկ, 21:54
«Քաղաքի կոլապսն անտանելի է. Երևանի կառավարիչները պետք է փոխվեն». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
60Երեկ, 21:24