«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի կամակատար Նիկոլ Փաշինյանի՝ գերզզվելի բառամթերքով ու ատելությամբ հագեցած ելույթների հերթական դոզան ունի պարզ բացատրություն․ նա չի հաղթել այս ընտրություններում, այլ ընդամենը կարողացել է չպարտվել։
Ընդ որում, նա առանձնահատուկ հերսոտում է այն փաստից, որ հայ ժողովրդին այսքան փորձությունների, կորուստների, ցավի ենթարկելուց հետո, Արցախի կորստից հետո, մեր տարածքների օկուպացիայից հետո, մեր դեմ Ալիևի հետ միասին մղվող չերևացող, բայց շատ վտանգավոր հոգեբանական ու տեղեկատվական պատերազմից հետո՝ 749,437 ՀՀ քաղաքացի իրեն ասել է «ոչ»։ Այդ քաղաքացիները, անկախ իրենց քաղաքական հայացքներից, մոտեցումներից ու նախասիրություններից, մի պարզ ուղերձ են տվել թե՛ Ալիևին, թե՛ Փաշինյանին ու թե՛ տարբեր միջազգային դերակատարներին։ Այդ ուղերձը հետևյալն է․ «պատերազմը խաղաղություն չէ, կզած ապրելը նորմալ չի, ազգային արժանապատվություն չունենալը նորմալ չի, Բաքվում գերիներ ունենալը նորմալ չի, օկուպացված տարածքներ ունենալը նորմալ չի, Ալիևի կամքով Սահմանադրությունը փոխելը նորմալ չի, Արցախ բառը արտասանել վախենալը նորմալ չի, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմամբ հպարտանալը նորմալ չի, Բաքվի պահանջով հայ առաքելական եկեղեցու վրա հարձակվելը նորմալ չի, զոհվածի մորը քաշքշելը նորմալ չի, քեզ քննադատող մարդուն ասել՝ ինչո՞ւ չես զոհվել, նորմալ չի․․․»։
Այս շարքը կարելի է շարունակել, բայց փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական ուժի կողմից Ալիևի կամքով ՀՀ-ն ձևախեղելու ծրագիրը «խաղաղություն» չհամարողները մեծամասնություն են, քանի որ մարդիկ որոշել են առաջնորդվել պարզ տրամաբանությամբ, որոշել են ցուցաբերել կամք, որոշել են չսպանել իրենց մեջ ազգային արժանապատվության զգացումը։ Ես սա չեմ ասում Փաշինյանի օգտին քվեարկածներին նեղացնելու կամ թիրախավորելու համար, դա երբեք չեմ արել ու չեմ անի։ Գիտեմ, որ մարդկանց մի մասն էլ առաջնորդվում է վախերով, շահով, ի վերջո, միգուցե նաև քարոզչության տակ մնալով՝ չունի տրամաբանական հարցեր հնչեցնելու որևէ ցանկություն։ Դա իրենց որոշելիքն է։ Վստահ եմ՝ երբ ուզեն փաստերը տեսնել, անմիջապես կտեսնեն դրանք։
Իմ ասելիքը հետևյալն է՝ Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում, պարտվել է գաղափարական ու արժեքային դաշտում, ընդ որում՝ ոչ թե պարտվել է ընդդիմությանը կամ որևէ կոնկրետ քաղաքական ուժի, այլ հենց հայ հանրությանն է պարտվել։ Հիմա հարյուր հազարավոր իրեն դեմ քվեարկած մարդկանց կարող է անվանարկել «կաշառակերներ» կամ «խաղաղության ընդդիմադիրներ», դրանից իրողությունը չի փոխվում, ու ինքը դա գիտի։ Դրա համար էլ իրեն այսպես է պահում, այնպիսի տպավորություն է, որ անգամ կցանկանար Ալիևին ասել՝ մի հատ էլ հարձակվի, կարծես հայ ժողովուրդը լավ չի խրատվել, դեռ արժանապատվություն և դիմադրելու կամք ունի։ Բայց դե դա էլ կհակասի «խաղաղության» մասին կեղծ խոսույթին, որի թակարդի մեջ հայտնվել է հենց «Քանդենք պետությունը» քաղաքական ուժը․․․»։

«Ոչ մի կասկած չունեմ, որ «Գորշ գայլերի» ներկայացուցիչներ կտեսնենք մեր ԱԺ-ում»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1117:06
«Պետք է գործ ունենան ոչ թե երեք գլխի՝ այլ արդեն 6-7 հարյուր հազար գլխի հետ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2916:48
Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան 4-օրյա պատերազմի գործերով առաջին վճիռը
4916:36
«Փաշինյանը պարտվել է բարոյահոգեբանական դաշտում»․ Տաթևիկ Հայրապետյան
3116:24
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4315:00
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
5814:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
5514:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:54