Հինգշաբթի, 18 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան

«Էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի». Արթուր Դանիելյան
67
Այսօր, 22:12

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ֆրանսիայում տեղի ունեցող մեծ յոթնյակի գագաթնաժողովը նշանավորվեց ԱՄՆ-Իրան հրադադարի ստորագրմամբ: Հրադադար, որ Եվրոպացիներն անվանեցին գերազանց, մինչդեռ ամերիկյան գործիչները համարում են այն կապիտուլյացիոն: Էս համատեքստում շատ ուշագրավ էր Կանադայի վարչապետ Մայք Քարնիի հայտարարությունը: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դառնալու սպառնալիքներ տեսած մարդը գնաց Եվրոպա, որ ասի՝ «Նոր աշխարհակարգը Եվրոպայում է կառուցվելու»: Ինչքան հասկանում եմ, սա նշանակում է, որ Կանադան ընդունելու է ԵՄ՝ այդ միության անդամ դառնալու հրավերը, իսկ արանքում ընկած Գրենլանդիան խոչընդոտ չի հանդիսանա:
Մինչդեռ Թուրքիան դեռ փորձում է դիմակայել Գերմանական այս «բլիցկրիգին»: Նրանք, կարծում եմ, գիտեն, որ ԵՄ մտնելուց չեն կարողանա խուսափել, բայց մուտքի առավել դյուրին պայմաններ ստանալու համար խաղեր են տալիս: Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնում է Մոսկվա, այնտեղից փորձում է վերակենդանացնել 3+3 ֆորմատը, մի տեսակ հաշվի չնստելով այն փաստի հետ, որ էդ 3-ից Իրանն այլևս էն հին Իրանը չէ...
Այս իրադարձությունների հաջորդ օրն Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ խզում է հարաբերությունները ԵՄ արտաքին գործերի հանձակատարի հետ: Իսկ այ էս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի, իրենց էլ ոչ մեկ փշի-փշի չի անելու»:

Աղբյուրը`   Արթուր Դանիելյան