Շաբաթ, 20 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան

«Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ մտածված արշավ է գնում»․ Հասմիկ Սողոմոնյան
60
Այսօր, 09:00

Զարդագործ, ձեռագործության վարպետ Հասմիկ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հիմա սա գրում եմ որպես արվեստի մարդ, որովհետև առաջինն իմ կարծիքով մենք պետք է բարձրաձայնենք սա, երբ տեսնում ենք, որ վտանգված են մեր մշակութային և ազգային արժեքները։
«Արևմտյան Ադրբեջանի» թեզը փորձում են ոմանք սվաղել, կամ իրենց հարմարեցնել, ներկայացնել որպես աղմուկ, ծաղրել, դրանով իսկ շեղել մարդկանց կարևորից։
Իսկ իրականում միջազգային հարթակներում, քողարկվելով մարդու իրավունքների և խաղաղ վերադարձի քողի տակ, շատ վտանգավոր դիվանագիտական թակարդ են լարում մեր դեմ։
Սրան զուգահեռ, ամեն օր ու համակարգված կերպով, փորձ է արվում յուրացնել մեր պատմական հիշողությունը՝ ճարտարապետությունից մինչև մշակութային ժառանգություն։ Մի քիչ ուսումնասիրեք, կտեսնեք։
Պետք է պարզապես սթափ գիտակցել այս պահի իրավիճակը։ Մեր տարածքի, ինքնության ու մշակույթի դեմ պրոֆեսիոնալ, քայլ առ քայլ մտածված արշավ է գնում։ Մենք պարտավոր ենք սրան հակադրել մեր սառը բանականությունը, գրագիտությունն ու մեր արմատներին անզիջում տիրություն անելը»։