«Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը. «Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո
Օրն անցավ, բայց այդպես էլ ոչ ՀՀ կառավարությունից, ոչ երկրի նախագահից, ոչ էլ ԱԳՆ-ից որևէ հայտարարություն չտեսանք Փախստականների համաշխարհային օրվա առիթով։
2020 թվականի պատերազմից սկսած և մինչև 2023 թվականին տեղի ունեցած Արցախի էթնիկ զտումն ու վերջնական հայաթափումը, Հայաստանը ընդունել է շուրջ 150 հազար փախստական Արցախից։
Բայց այսօր մեր իշխանությունները որևէ հայտարարություն չարեցին, սոլիդարության խոսքեր չասացին, միջազգային հանրության ուշադրությունը չհրավիրեցին այդ խնդրի վրա և միջազգային աջակցություն չխնդրեցին։ Ոչ մի ծպտուն։ Կարծես թե ոչինչ էլ չի եղել…
Արդեն ընտրվել եք, հիմա ինչի՞ց եք վախենում։ Ինչո՞ւ եք ջայլամի նման գլուխներդ հողի մեջ թաղել»:

Հաքերները կոտրել են Բրազիլիայի հանրային ազդանշանային համակարգը
1710:05
«ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար». Արման Մելիքյան
4009:48
«Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո». Էդմոն Մարուքյան
5309:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5408:24
«Օլիգարխիայից խլվող բիզնեսների փաստի վրա ուրախացողների համար 2 վատ նորություն ունեմ»․ Վարդուհի Սարգսյան
12503:06
«Հունիսի 21-ին՝ ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը»․ Լևոն Ազիզյան
103Երեկ, 23:42
«Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին»․ Ոսկան Սարգսյան
87Երեկ, 21:36
«Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին»․
85Երեկ, 20:30