«ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր ու պատասխանատու երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար: Դե եթե մեր քաղաքացին այդպիսին է, թող չտրտնջա ո՛չ Փաշինյանի՝ վարչապետ մնալու, ոչ էլ այդ կապակցությամբ նեղված ընդդիմության կողմից պատգամավորական քսիվները վերցնելու պատրաստակամության համար: Այս ամենի մեղավորը հայտնի է ու հանրահռչակված՝ դա նույն ինքը՝ ՀՀ հպարտ, բայց ընտրակաշառակեր քաղաքացին է, որը պարտավոր էր մերժել, օրինակ, թոշակների բարձրացումը, կամ հունիսի 7-ին վարչապետ դարձող նոր անձի շռայլած բարիքներն ու խոստումները: Եվ սրա համար այդ մեղսագործ քաղաքացին քաշելիք ունի հաջորդ հինգ տարիների տեսքով: Մինչդեռ իրենից սրտնեղած տղերքը ձեռքները վրան թափ կտան ու կզբաղվեն իրենց բուն գործով»:

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ղրիմում և Կրասնոդարի երկրամասում կան զոհեր ևև վիրավորներ (տեսանյութ)
010:48
Հաքերները կոտրել են Բրազիլիայի հանրային ազդանշանային համակարգը
5910:05
«ՀՀ «ընտրակաշառակեր» քաղաքացին է մեղավոր երկրի քաղաքական կարկառունների քաղաքական անբավարարության համար». Արման Մելիքյան
4909:48
«Փախստականների համաշխարհային օրը՝ ՀՀ իշխանությունների լռության ներքո». Էդմոն Մարուքյան
5909:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
5608:24
«Օլիգարխիայից խլվող բիզնեսների փաստի վրա ուրախացողների համար 2 վատ նորություն ունեմ»․ Վարդուհի Սարգսյան
12803:06
«Հունիսի 21-ին՝ ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը»․ Լևոն Ազիզյան
104Երեկ, 23:42
«Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին ու Կոթիին»․ Ոսկան Սարգսյան
88Երեկ, 21:36