«Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից». Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Այսօր մի հետաքրքիր պատմություն պատմեցին։ Ընտրություններից առաջ Հայաստան էին ժամանել ռուսական մի քանի դաշնային հեռուստաալիքների ներկայացուցիչներ։ Մի շարք թղթակիցներ ցանկացել էին սյուժեներ պատրաստել այն մարդկանց հետ, ովքեր ավանդաբար գյուղմթերք էին արտահանում Ռուսաստան՝ ծիրանից մինչև լոլիկ, վարունգ և այլն։ Ռուս լրագրողներին փոխանցել էին 6 կոնտակտ։ Բոլոր վեցն էլ, այս կամ այն պատրվակով, հրաժարվել էին շփվել ռուսական լրատվամիջոցների հետ, իսկ այսօր իրենից 3-ը խնդրել էին այդ լրագրողների համարները, հիմա էլ իրենք են ուզում պատմել իրենց դարդի մասին։
Ու ահա, ընկերս ասում է, որ առավոտվանից մտածում է այդ մարդկանց փոխանցել փաշինյանական լրատվամիջոցների հեռախոսահամարները։ Թող գնան ու նրանց բողոքեն, թե ինչպիսի խնդիրների են բախվել, իսկ փաշինյանական մեդիաներն էլ թող նրանց պատմեն, թե ինչպես իրենց բերքը արտահանեն Սինգապուր, Լիտվա կամ Լեհաստան։
Ռուսական պատժամիջոցները կապված չէին ընտրությունների հետ։ Բայց մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից։ Այդպես էլ հիմա՝ նրանց համար ավելի հեշտ էր կարծել, թե հունիսի 8-ին ամեն ինչ կկարգավորվի»։

«Ստալինահուշ արդարադատ, ի՞նչ եղան գործերը». Տիգրան Դավուդյան
403:06
«Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից». Բենիամին Մաթևոսյան
4602:12
Ամերիկյան կողմը կարծում է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են
7301:23
«Գիտելիք ձեռք բերելը դարձել է դյուրին, դժվարացել է իմաստուն ընտրություն կատարելը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
3901:12
ԱՄՆ-ն և Իրանը բանակցությունների ընթացքում քննարկել են Լիբանանում հրադադարի ռեժիմը. #Axios
10700:58
««Ուժեղ տղա» Վլադիմիր Պուտինը չի կարողանում ապահովի, որ Ղրիմը բենզին ու դիզվառելիք ունենա». Դանիել Իոաննիսյան
56Երեկ, 23:48
«Էլ ի՞նչի համար է «Երկրապահ»-ը, ումի՞ց է ում պաշտպանում». Աղասի Կարապետյան
54Երեկ, 23:42
«Ուկրաինայի և Լեհաստանի միջև հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել թշնամանքի». Զելենսկին զգուշացրել է Լեհաստանի հետ «շատ վատ սրացման» վտանգի մասին
90Երեկ, 23:27