Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Միակ ուղին պառլամենտի երեք խմբակցությունների վստահության քվեն ստացած անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմումն է». Գարիկ Քեռյան

«Միակ ուղին պառլամենտի երեք խմբակցությունների վստահության քվեն ստացած անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմումն է». Գարիկ Քեռյան
47
Երեկ, 23:12

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հետընտրական մտորումներ: Եվ այսպես, ավարտվեցին 2026թ. խորհրդարանական ընտրությունները: Արդյունքը՝ ընդդիմադիր երեք խոշոր քաղաքական ուժերի իշխանափոխության համար պայքարն հաջողություն չունեցավ: Քաղաքացիական պայմանագիրը պահպանեց հարաբերական մեծամասնությունը խորհրդարանում և կրկին կարող է վարչապետ ընտրել իր առաջնորդին: Սակայն ստեղծված իրավիճակը, կապված սահմանադրական մեծամասնության բացակայության հետ, կարող է դանդաղ սողացող քաղաքական ճգնաժամի և անկայունության պատճառ դառնալ: Եթե չի փոխվում սահմանադրութհունը՝ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը: ՉԿա խաղաղության պայմանագիր՝ փակ է մնում հայ-թուրքական սահմանը և շարունակվում է կոնֆլիկտոգեն/կիսապատերազմական իրադրության վերականգնման վտանգը: Հետևանքը նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացի տեղապտույտը և անկլավների ցավագին խնդրի պահպանումը: Վեց յոթ պատգամավորի առավելությամբ քաղաքական մեծամասնության կառավարությունը գտնվելու է չընդհատվող/պերմանենտ կոշտ բախման մեջ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների հետ, որոնք անհաշտ/արմատական/ծայրահեղ հակաիշխանական բնույթ ունեն: Նրանք, եթե վերցնեն մանդատները, երբեք էլ կառուցողական համագործակցային ձևաչափի մեջ չեն լինելու: Իշխանափոխությունից բացի, այլ ծրագրային նպատակներ չեն լինելու: Ներքին քաղաքական հակամարտությունը խանգարելու է արտաքին տնտեսա-քաղաքական խնդիրների լուծմանը: Իրանական և ուկրաինական ճգնաժամերի հետ կապված նոր զարգացումներ և նոր արտաքին ճնշումներ եմ կանխատեսում, որոնց դիմագրավելու համար հայաստանյան հասարակության բևեռացված պառակտումը երկու հավասար հատվածների, նույպես նպաստավոր չէ: Լավ, բայց ո՞րն է ելքը: Չէ՞ որ գեղեցիկ նկարագրությունների, փրկչական և կեղծ հայրենասիրական պաթոսախառն ճառերի ու դարակազմիկ մտքերի պակաս չունենք: Բայց կոնկրետ իրատեսական և ազգանպաստ առաջարկներ գրեթե չկան: Հենվելով պատմության և քաղաքագիտության ակադեմիական ոլորտում ունեցած շուրջ քառասուն տարվա փորձառության վրա իշխանության և ընդդիմության լիդերներին մի առաջարկ: Վերը նկարագրված մարտահրավերների հաղթահարման և ներքաղաքական կայունության միակ ուղին պառլամենտի երեք խմբակցությունների վստահության քվեն ստացած անկուսակցական պրոֆեսիոնալ կառավարության կազմումն է: Վերկուսակցական բնույթով, կլանային և օլիգարխիկ ազդեցություններից ազատ պրոֆեսիոնալների կառավարությունն է, որ կկարողանա հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»:

Աղբյուրը`   Գարիկ Քեռյան