«Զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը, ով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանը ոչ աշխատանքային հանդիսացող կիրակի օրը, հունիսի 21-ին հրավիրել է աշխատակարգային նիստ, որով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ ներկայացված բոլոր յոթ դիմումներն ընդունվել են վարույթ, դրանք միավորել են մեկ վարույթում։
Գործով զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը, ով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության կողմից, ՍԴ դատավորի պաշտոնում ընտրվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից և գործով զեկուցող դատավոր է հանդիսացել նաև 2021 թվականի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները բողոքարկման գործով, որով Սահմանադրական դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը թողեց ամփոփոխ։
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում Էդգար Շաթիրյանը հիշատակվում է նաև որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ, ինչի ընտրության վերաբերյալ բացակայում է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը։ Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանի 2026 թվականի հունիսի 21-ի թիվ ՍԴԱՈ-111 որոշման մեջ Էդգար Շաթիրյանը հիշատակվում է ոչ թե ՍԴ փոխնախագահ, այլ ՍԴ դատավոր»։

«Չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը»․ Մեսրոպ Առաքելյան
211:00
«Ովքե՞ր են էդ մարդիկ, որ կարողանում են պլստալ». Տիգրան Ավինյան
4210:42
50 մտավորականներ հայտարարություն են տարածել
4510:36
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը
1410:33
«Զեկուցող դատավոր է նշանակվել Էդգար Շաթիրյանը, ով ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից»․ Էդգար Ղազարյան
3510:30
«Քաղբանտարկյալների թեման շարունակում է մնալ օրակարգային»․ Տիգրան Աբրահամյան
4410:12
Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում
6609:48
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
3209:42