Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը
37
Այսօր, 10:33

Կառավարության 2026թ․ հունիսի 18-ի N 870-Ն որոշմամբ ՀՀ ԳԱԱ կանոնադրությունում կատարվել են մի շարք փոփոխություններ ու լրացում, այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Ըստ փոփոխության՝ ԳԱԱ-ի Կառավարման մարմիններն են՝ ընդհանուր ժողովը, նախագահությունը և գործադիր մարմինը՝ ակադեմիայի նախագահը։ Նախագահությունը բաղկացած է 11 անդամից, և, ըստ կանոնադրության, այն գլխավորում է ՀՀ նախագահը. երկու անդամ առաջադրում է կառավարությունը, մյուս ութին ընտրում է ընդհանուր ժողովը՝ ակադեմիայի կազմից, իսկ նախագահության անվանական կազմը հաստատում է վարչապետը։ Ակադեմիայի նախագահին ընտրում է նախագահությունը՝ ակադեմիկոսների կազմից, 5 տարի ժամկետով, և ընտրության արդյունքները հաստատում է կառավարությունը։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել։ Կանոնադրությամբ սահմանված է, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի, այդ թվում՝ ակադեմիայի նախագահի լիազորությունները դադարեցվում են, եթե լրացել է նրա 75 տարին։