«Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից». Տիգրան Ավինյանը՝ հին մտածելակերպով տնտեսվարողներին

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձանագրեց, որ Կենդանաբանական այգում մեծ ծավալի աշխատանք է իրականացվել: «Կարծում եմ՝ աշխատանքների շարունակականությունը պետք է ապահովենք, ու միակ խնդիրը, որ դեռևս առկա է, այգու տարածքում գործող սրճարաններին է վերաբերվում: Էդ սրճարաններում 1990-ական, 2000-ականների հոգեբանություն եմ զգում: Իրականում էդ հնի մտածելակերպով անձինք, ովքեր նախկինում ինչ-որ մի տրամաբանությամբ աշխատել են, իրենց շատ դժվար է տրանսֆորմացնել: Մեր բոլոր տնտեսվարողները՝ լինեն այգու վարձակալներ, էս տեսակ սրճարաններ աշխատեցնողներ, կամ պիտի գիտակցեն, որ մտածելակերպը պիտի փոխեն, համապատասխանեն էս դարին ու պահանջներին, կամ էլ գնան, ուրիշ գործերով զբաղվեն: Վերջին տարիներին մեծ ժամանակ եմ հատկացրել տարբեր վարձակալների հետ տարատեսակ բանակցությունների համար ու 90 տոկոս դեպքերում փորձը ցույց է տալիս, որ հին տրամաբանությամբ աշխատած մարդիկ չեն կարողանում նոր լուծումներ տեսնել»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով. «Հետևապես, կոչ, հորդոր մեր տնտեսվարողներին, ովքեր նախկինից վարձակալական հիմունքներով Երևանի տարբեր հատվածներում առևտրային տարբեր օբյեկտներ են աշխատեցնում, հարգելինե՛րս, երևի թե ձեր էդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև մենք վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում մերօրյա պահանջներին»:

«Երեխաների կրթությամբ պետք է զբաղվեն մանկավարժներ, ոչ թե քաղաքական ակտիվիստներ»․ Իրինա Յոլյան
312:12
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
2612:06
«Թուրքերն իրենց սուլթանների մասին ֆիլմեր են ստեղծել, իսկ Փաշինյանը հինավուրց Հայաստանի համար կադաստրի վկայական է ուզում»․ Ոսկան Սարգսյան
3011:48
«Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից». Տիգրան Ավինյանը՝ հին մտածելակերպով տնտեսվարողներին (տեսանյութ)
5511:24
«Չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը»․ Մեսրոպ Առաքելյան
5311:00
«Ովքե՞ր են էդ մարդիկ, որ կարողանում են պլստալ». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
5310:42
50 մտավորականներ հայտարարություն են տարածել
5710:36
Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը կգլխավորի ՀՀ նախագահը
3710:33