Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թուրքերն իրենց սուլթանների մասին ֆիլմեր են ստեղծել, իսկ Փաշինյանը հինավուրց Հայաստանի համար կադաստրի վկայական է ուզում»․ Ոսկան Սարգսյան

«Թուրքերն իրենց սուլթանների մասին ֆիլմեր են ստեղծել, իսկ Փաշինյանը հինավուրց Հայաստանի համար կադաստրի վկայական է ուզում»․ Ոսկան Սարգսյան
41
Այսօր, 11:48

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքերն իրենց սուլթանների մասին ֆիլմեր են ստեղծել, որտեղ արյան գետեր հեղած, իրենց հարազատ և խորթ եղբայրներին սրի քաշած սուլթաններին ներկայացրել են որպես արդար, իմաստուն, բարի միապետեր։ Նրանք այդ ֆիլմերի միջոցով Թուրքիայի պատմության, մշակույթի մասին լավ իմիջ են ստեղծում, տարածում աշխարհում։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հինավուրց Հայաստանի համար կադաստրի վկայական է ուզում քոչվոր թուրքերից ու ադրբեջանցիներից, հրաժարվել է սուրբ Արարատ լեռից, հայ ժողովրդի պատմությունից, մեր հերոսամարտերից, ազգային հերոսներից։ Նա, ով հրաժարվում է իր պատմությունից, իր հերոսներից, ընդունում է օտարի հնարած պատմությունը, օտարի հերոսներին»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան