«Երեխաների կրթությամբ պետք է զբաղվեն մանկավարժներ, ոչ թե քաղաքական ակտիվիստներ»․ Իրինա Յոլյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտրական խայտառակ խախտումներին զուգահեռ արձանագրենք ևս մեկ երևույթ․ ընտրական գործընթացների ժամանակ մի շարք դպրոցների տնօրեններ բացահայտ կերպով դարձան իշխանության քաղաքական պատվերների կատարողներ։ Ոմանք ներգրավվեցին քարոզչական գործունեության և քաղաքական շահերի սպասարկման գործընթացներում՝ խաթարելով դպրոցի՝ որպես անկախ կրթական հաստատության հեղինակությունը։
Սա պետք է արժանանա հստակ քաղաքական և իրավական գնահատականի։ Երեխաների կրթությամբ պետք է զբաղվեն մանկավարժներ, ոչ թե քաղաքական ակտիվիստներ։ Այն տնօրեններն ու աշխատակիցները, որոնք ընտրական գործընթացներում ծառայեցին որպես կուսակցական շահերի սպասարկողներ և զբաղվեցին քաղաքական քարոզչությամբ, պետք է ոչ միայն ենթարկվեն պատասխանատվության, այլև զրկվեն կրթական համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Կրթությունը պետք է վերջնականապես ազատագրվի քաղաքականությունից։ Դպրոցը պետք է ծառայի պետությանը և հասարակությանը, ոչ թե հերթական իշխանության վերարտադրմանը։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարարի հպանցիկ արձագանքին և ընդամենը մեկ-երկու դեպքի հիշատակմանը, ապա դա չի կարող համարվել համարժեք արձագանք համակարգային խնդրին։ Պետք է սկսել հետևողական և համապարփակ քննություն։
Իրավապահ մարմինները պարտավոր են մանրակրկիտ ուսումնասիրել ընտրական գործընթացներում ներգրավված բոլոր կրթական հաստատությունների ղեկավարների գործողությունները, բացահայտել քաղաքական ազդեցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և վարչական ռեսուրսի կիրառման բոլոր դեպքերը և դրանք հասցնել իրավական ավարտի»։

«Շուրջ 30 տարի ՀՀ-ի կողմից հայտեր չեն ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին». Ժաննա Անդրեասյան
3413:24
«ՀՀ-ում քանի՞ երեխա կարող էր անվճար երաժշտական կրթություն ստանալ, եթե պետբյուջեով չկազմակերպվեին այդ համերգները». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5912:54
«Նոր սարքավորումները փոխել են ուղեղը մարզելու անհրաժեշտությունը. ո՞նց ենք դպրոցում աշխատում կենտրոնացման վրա». Սոնա Ղազարյան
7312:00
«Եվրոհանձնաժողովը լայնածավալ հաքերային հարձակման է ենթարկվել»․ # Politico
17311:49
«ՀՀ-ի սպորտում ահավոր մեծ է իներցիան, որը գալիս է Սովետական Միությունից». Արայիկ Հարությունյան (տեսանյութ)
7711:24
«Քրեական վարույթով հիմնավորվել է՝ Վարդան Ղուկասյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի». Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)
8311:00
«Եթե սկսում եք մեքենաները պակասեցնելուց, ապա՝ առաջինը ձեզանից». Հակոբ Բադալյան
8010:30
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00