«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրել է. «ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԽՈՍՔԸ
Հին ժամանակներում մի քաղաք կար՝ բարձր պարիսպներով շրջապատված, որտեղ իշխում էր տերը՝ ծանր դռների ու երկար ստվերների հետևում։
Այդ քաղաքում մարդիկ կային, որոնք հրապարակներում շարունակ խոսում էին օրենքից, արդարությունից ու կորցրած բաներից։ Ժողովուրդը նրանց անունով չէր ճանաչում, բայց նրանց խոսքը տարածվում էր ամեն տեղ՝ ինչպես տան պատուհանից ներս խուժող հողմը։
Մի օր պալատից հրաման դուրս եկավ.
— Այդ խոսողները օտար քարոզիչներ են, օտար քարտեզներով են շարժվում, օտար քամիներով և մեր քաղաքը խառնում են։
Եվ քաղաքը դարձյալ համակվեց աճող կասկածներով ու ծանր լռությամբ, որովհետև մարդիկ վաղուց ի վեր կորցրել էին կողմնորոշվելու ունակությունը։
Նույն ժամանակ պալատի ներսում արքունի խորհրդականները նստած էին մեծ սեղանի շուրջ։ Սեղանին դրված էին զանազան քարտեզներ, նամակներ ու նվերներ։
Թագավորը ձեռքը պահեց քարտեզի վրա ու ասաց.
— Քաղաքը կանգուն է, քանի դեռ գիտենք՝ որտեղից է գալիս քամին։
Խորհրդականը գլխով արեց.
— Այո՛, տեր իմ։ Պետք է միայն ճիշտ պատուհանը բաց թողնել։
Մյուսը մի պահ լռեց, հետո զգուշորեն ու երկընտրանքով ասաց.
— Իսկ եթե քամին փոխի ուղղությունը…
Թագավորը հանգիստ փակեց քարտեզն ու այլևս ոչինչ չասաց.
Մի ծեր մարդ, որ շարունակ նստում էր քաղաքի դարպասների մոտ, հանկարծ խոսել սկսեց.
— Այլոց մեղադրում են քարտեզներ կարդալու մեջ, բայց իրենց սեղանի տակ քարտեզներ են պահում։
Նրա կողքին կանգնած երիտասարդը հավելեց.
— Վատն այն է, որ մեզ հավատացնում են, թե հենց մենք ենք այդ քարտեզը գծել։
Ներկաները մի պահ կանգ առան։ Ոմանք արագ հեռացան։ Ոմանք փոխեցին ճանապարհը, իսկ ոմանք էլ ձևացրեցին, թե չեն լսել։
Խոսքը կախվեց օդում՝ չհերքված ու չհաստատված։
Եվ այդ օրից մարդկանց մեջ մնաց մի լուռ իմաստություն՝ որ չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը»։

«Չգրված խոսքը երբեմն ավելի երկար է ապրում, քան գրվածն ու կնիքով հաստատվածը». Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյան
2803:06
«Աղետների կործանարար ուժը տեսնելով՝ մարդ արարածը կոչված է սթափվելու». Սամվել դպիր Գրիգորյան
4602:12
«Իսրայելցիների 90%-ից ավելին կարծում է, որ ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի». Վարդան Ոսկանյան
5400:48
«Մի հատ թուրք չեք գտնի, ում ուղեղով կարող է անցնել, որ Թուրքիան մի օր կարող է չլինել». Արգիշտի Կիվիրյան
5900:30
Կրակոցներ Մոնրեալի հրեական թաղամասում. կան զոհեր
118Երեկ, 23:45
«Պետք է սովորել ինչպես լինել Ալիևից ավելի ցինիկ, ավելի աճպարար». Լիաննա Խաչատրյան (լուսանկար)
74Երեկ, 23:30
«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան (լուսանկար)
68Երեկ, 23:12
«Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ». Սյուզի Բադոյան
102Երեկ, 23:00