Երկուշաբթի, 22 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան

«Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է». Աննա Ջավախյան
57
Այսօր, 21:24

Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փամբակում խեղդված աղջիկների ծնողներին մեղադրելը ծայրաստիճան անմարդկային է։ Մեզնից ՈՉ ՈՔ 100%-ով չի կարողացել վերահսկել նույնիսկ իր նորածին երեխային, ուր մնաց 7 ու 13 տարեկանին։ Կներեք, բայց գոնե զուգարան գնացել եք, չէ՞, գիշերը քնել եք, չէ՞, ու էդ ընթացքում ձեր նորածին երեխան եղել է առանց հսկողության։ Իսկ շատ նորածիններ քնի մեջ փորի վրա շրջվելուց են խեղդվում։ 13 տարեկանը մեծ մարդ է արդեն, չի կարող ծնողի փեշից կպած ապրել։ Էդ տարիքում արդեն նորմալ է, որ միայնակ է գնում դպրոց/պարապմունքի, փոքր քրոջն էլ ուղեկցում է։ Բացարձակ ծնողը մեղադրվելու տեղ չունի էստեղ։ Ներողամիտ գտնվեք, որ ձեզ պես ի վիճակի չեն էրեխուն անձնական/վարձու մեքենայով տեղ հասցնել։ Էդ ո՞նց եք ձեզ թույլ տալիս ծանր սոցիալական պայմաններում ապրող ծնողին մեղադրել, ով մինչ իր երեխան խեղդվում էր, օրվա դառը հացն էր վաստակում ֆիզիկական ծանր աշխատանքով։ Մարդիկ իրենց կենցաղն ունեին, վտասհ եմ՝ ծնողը հստակ գիտեր, թե որ ժամին որտեղ է երեխան, հաստատ նման մեղանդարնք հնչեցնողներից շատերից էլ խելացի են եղել էդ երեխաները։ Բայց դժբախտությունը նույնիսկ ամենաուշադիրների դուռն է թակում։ Պետության մեղքն էստեղ ահռելի է՝ մահաբեր խողովակը տասնամյակներով ջրում են թողել, կարծիք հնչեց, որ միգուցե շներից են վախեցել երեխաները, որ կամուրջով չեն անցել գետը։ Թափառող շներն էլ քաղաքային իշխանության անգործության արդյունքն են, շունը մեղավոր չի էս ողբերգության մեջ, իր պաշտոնին անարժան մարդն է մեղավոր։ Բայց ԾՆՈՂԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ, մեկընդմիշտ ականջներիդ օղ արեք ու նման մեղք մի վերցրեք ձեր հոգու վրա»։

Աղբյուրը`   Աննա Ջավախյան