Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան

«Ինչո՞ւ անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին». Էդգար Ղազարյան
54
Երեկ, 23:12

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանն ընտրությունների արդյունքների բողոքարկման գործով անհնարին է համարել ՍԴ դատավորների Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի մասնակցությունը դատական վարույթին՝ հաշվի առնելով նրանց առնչությունները «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ։ Սակայն անհասկանալի է, թե նույն տրամաբանությամբ ինչու անհնարին չի համարվել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը վարույթին։ Հիշեցնենք, որ 2021 թվականի Ազգային ժողովի հերթական ընտրությունների ժամանակ Սեդա Սաֆարյանը «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի կազմում առաջադրված է եղել որպես ԱԺ պատգամավորի թեկնածու՝ զբաղեցնելով 3-րդ համարը և հանդիսանալով այդ ցուցակի առաջին կին թեկնածուն, որի անունը զետեղված է եղել նաև քվեաթերթիկների վրա։ Այսինքն՝ նա հավակնել է պետական քաղաքական պաշտոնի՝ ընդգրկված լինելով ընտրական գործընթացում։
Հարկ է նկատել, որ «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կազմված է եղել երկու կուսակցություններից՝ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունից, որը ղեկավարում է Լևոն Շիրինյանը և «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից, որը ղեկավարում է Արման Բաբաջանյանը (նրանց ազգանունների հիման վրա էր ձևավորվել «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անվանումը, իսկ նրանք առաջադրված են եղել այդ դաշինքի առաջին երկու համարներում)։ 2026 թվական հունիսի 7-ի ընտրություններին այդ երկու կուսակցությունները ոչ միայն մասնակցել են Ազգային ժողովի ընտրություններին, այլև նրանցից մեկը՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը բողոքարկել է այդ ընտրության արդյունքները, այսինքն՝ հանդիսանում է դատավարության անմիջական մասնակից և կողմ։ Այստեղ ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ, որոնց վերաբերող գործի քննության հարցը ոչ թե պետք է բարձրացնեն դիմող կողմերը (ինչպես արդեն հայտարարել են «ՈՒժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքներից), այլ Սահմանադրական դատարանը»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան