«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի

Լրագրող Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետության անվտանգության տեսանկյունից չափազանց կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը։ Այսօր Հայաստանի ակտիվ երիտասարդության, հատկապես ուսանողության զգալի հատվածը ներգրավված է տարբեր միջազգային ծրագրերում, որոնք ոչ միայն կրթական հնարավորություններ են տալիս, այլև ձևավորում են կոնկրետ (գլխավորապես ապազգային) արժեքային ու աշխարհայացքային միջավայր։ Տասը տարի անց հենց այս երիտասարդներն են զբաղեցնելու պետական, քաղաքական և հանրային կարևոր դիրքեր։ Տասը տարի հետ էլի բողոքելու եք Սորոսից, Ալիևից ու Էրդողանից։
Այդ պատճառով Հայաստանի խոշոր գործարարներն ու ազգային կապիտալը վաղուց պետք է ներդրումներ կատարեին կրթական ծրագրերի, հիմնադրամների և երիտասարդական նախաձեռնությունների զարգացման մեջ՝ ստեղծելով գաղափարական ու արժեքային այլընտրանքներ։ Չեն կատարում, փոխարենը գալիս են վերևում հիշատակված ճանապարհով դաստիրակություն ստացածները և անում այն ինչ ուզում են, այդ թվում այդ մարդկանց և նրանց կապիտալի հետ, իսկ վերջում էլ պետությունը դնում թուրքական ազդեցության տակ»։

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
4918:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
4617:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4017:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
5517:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
4917:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
3517:06
«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
5716:48
«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
6015:06