«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փամբակի երկու բալիկների դեպքից հետո նրանց մահի համար պատասխանատու պետական մարմինը խրոխտ ապամոնտաժեց այդ խողովակն ու հպարտ անցավ նորմալ առօրյային։ Կսկսեն նոր ջրամբարների մասին խոսել երկար-բարակ, որոնց արդյունքը կերևա տասը տարուց, երբ իրենք փախած կլինեն կամ բանտերում՝ մոռանալով, որ հենց այսօր մեր բնակավայրերի մոտ կեսը ծորակից հոսող ջուր չունի, կամ մեր բոլորի, բառիս բուն իմաստով՝ բոլորի կեղտաջրերն առանց մաքրման լցվում են գետերն ու ջրում եմ մեր կերած սնունդը։
Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանրությանը կոչ աներ կամ հանձնարարական տար պետական համակարգին գույքագրել բոլոր նման իրավիճակները։ Հավատացեք՝ դրանք շատ են: Գոնե մի քանիսը հենց հիմա «ոտքի վրա» կարող եմ հիշել, որոնք տեսել եմ վերջին շրջանում. Սևան-Հրազդան ու Ղազարավանի ջրանցքի տարբեր մասերում, նույն Դեբետի բազմաթիվ տեղերում ու վտակներում, Եղեգիսի ձորում և այլն։ Բայց դա չարվեց...
Հիշեցնեմ, մի քանի տարի առաջ հենց նույն Փամբակի մոտակայքում մի խաղահրապարակում հոսանքահարվեց մեկ այլ բալիկ բաց լարանցումից։ Նկարում Երևանի կենտրոնում Թումանյան փողոցում նկարել եմ երկու օր առաջ։ Նույն Թումանյան փողոցում մի քանի տարի առաջ իմ բալիկը նորից փողոցային լուսավորության սյունից թեթև հոսանքահարվեց և բարեբախտաբար մի սպիով ամեն ինչ վերջացավ։
Ու շարունակում ենք ապրել մի երկրում, որ զոհերը +/- 50 են լինում, ճանապարհին ավտովթարի զոհերին ասում են՝ ճանապարհները սարքել ենք շատ լավ, բայց դանդաղ քշեք (ի դեպ, տեսե՞լ եք Լանջիկի մասի «լավ ճանապարհի» ասֆալտի ճաքերը) ու այդպես հակամարդկային պայմաններում գնում եմ դեպի «խաղաղություն»՝ ղժժալով «300 հազար ադրբեջանցու» թեզի վրա, ու չենք նկատում երեկվա Օրդուբադի միջոցառման լուսանկարները...»։

«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
2317:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
3417:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
4817:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
4217:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
2817:06
«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
5116:48
«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
5915:06
Ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել
6314:18