«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարցն էն չի Azertelecom-ի հետ պայմանագիրը մեզ համար վտանգ է ներկայացնում, թե չէ:
Հարցն էն ա, որ երբ Ռուբեն Վարդանյանի պես գործարարը Բաքվի բանտում պատանդ է ու Սամվել Կարապետյանի պես գործարարը Բաքվի պահանջով Երևանում է պատանդ, երբ 150 հազար էթնիկ զտած հայերի վերադարձի իրավունքն է ոտնահարվում ու միջազգային դատարաններից ուզում են հայերիս դեմ հանցագործությունների հայցերը հետ կանչել, ու մեկը մյուսի հետևից վերացնում են հայկական մշակութային կոթողները և պատրաստվում են հանձնել Տիգրանաշենը ու ընտրությունները կեղծում են հանուն Ռամիլ Սաֆարովի
Էս պայմաններում հայ գործարարներ կան, որոնց համար՝ դե ոնց որ ոչ մի բան էլ չի էղել, ու Ադրբեջանի հետ պայմանավորվում են մեր տարածքով իրանց կապել:
Էս կապը ստեղծելու համար էլ 5000 հոգու խաբելով տարել են սպանել են, ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն:
Սա էլ հարցի պատասխանն է: Իհարկե վտանգավոր է ադրբեջանական ընկերության հետ պայմանագրի կնքումը:
100%-ով է վտանգավոր:
Ես էլ 20 տարվա team telecom-ի քարտ ունեմ, ես էլ եմ հետ տալու էդ քարտը»:

«100 տոկոսանոց ցինիզմը հենց էս ա». Սևակ Հակոբյան
4918:06
«5000 հոգու ասել են՝ հայրենիք եք պաշտպանում, այնինչ՝ սպանում էին, որ բիզնեսների փողերը բարգավաճեն»․ Հովհաննես Իշխանյան
4617:48
«Կարևոր է, թե ինչ գաղափարների և ազդեցությունների ներքո է ձևավորվում երիտասարդությունը»․ Բորիս Մուրազի
4017:24
«Նույն բանն անում էին սովետական տարիներին»․ Նաիրի Հոխիկյան
5517:18
«Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանձնարարական տար՝ գույքագրել նման իրավիճակները»․ Սարհատ Պետրոսյան
4917:12
«Թևանյանի կամքն անկոտրում է»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
3517:06
«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
5716:48
«Արդյոք քաղաքի հիմնը կարելի է դիտարկել որպես ապրանք կամ ծառայություն»․ Արբակ Սարգսյան
6015:06