Երեքշաբթի, 23 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի` բազմացնենք»․ Լևոն Ջավախյան

«Դուք խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ քսերոքսի պես սարք է, որ Նիկոլն ինչ ասի` բազմացնենք»․ Լևոն Ջավախյան
51
Այսօր, 16:48

Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՆԳԱՏՈՒՓԻ ՄԵՋ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
Շեֆն ընդդիմությանը բնորոշում է որպես եռագլուխ հրեշ։ ՔՊ-ականները կրկնում են՝ եռագլուխ, եռագլուխ, եռագլուխ...
ՔՊ-ի անարժան գործիչներ, մի՞թե դուք ուրիշ ասելիք չունեք, թեկուզ և ավելի պախարակիչ, ավելի թունոտ, ավելի հայհոյախառն... Դուք ընդհանրապես գլուխ ունե՞ք, խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ ընդամենը քսերոքսի պես սարք է, որ նիկոլն ինչ ասի՝ բազմացնենք։ Կովերն էլ են խոտ ուտում, ուտում են, որ բազմանան... Դուք որոճող կենդանիներից ինչո՞վ եք տարբերվում... Թե՞ դուք կով չեք, թռչուն եք, մոտավորապես թութակի նման մի բան, որ տերն ինչ ասի՝ տեղնուտեղը կրկնեք...»։

Աղբյուրը`   Լևոն Ջավախյան